Իրենց համար առաջնայինը ներթիմային պատասխանատվությունն ավելի բարձր է, քան իրենց երդումն ու պարտականությունը
Իրենցքայլական մի դեպուտատուհի տեսակետ է հայտնել, որ լավ օրերին իրենց թիմը միասնական է եղել, հիմա նույնպես միմյանց չեն կարող լքել։ Հիմա վատ օրեր են և նույնպես պետք է միասին լինեն։ Այսինքն, իրենց մոտ ներքին՝ ներխմբակային բարոյականության խնդիր է դրված ։
Կարելի էր դրան չանդրադառնալ, եթե այն Հայաստանում տիպային մտածողություն չլիներ։
ԱԺ պատգամավորները երդում են տվել Հայաստանի Հանրապետությանը և պատասխանատու են ՀՀ, իրենց սիրած խոսքով ասած, Ժողովրդի առջև՝ միմայն։
Փաստորեն հասկացությունների փոխատեղում է կատարվում։ Իրենց համար առաջնայինը ներթիմային պատասխանատվությունն ավելի բարձր է, քան իրենց երդումն ու պարտականությունը։
Դա կրիմինալ ենթամշակույթի մտածողություն է, որի հիման վրա ձևավորվում են բանդաները և կլանները։ Խմբի անդամների մոտ փոխադարձ պատասխանատվությունն հիմնականն է։ Տվյալ դեպքում դավաճանություն է համարվում խմբի շահերին դեմ գնալն, այլ ոչ թե Հայրենիքի, որի համար երդում են տվել։
Այ սա է «Ժողովրդի Իշխանության» դեգրադացիայի վերջին հանգրվանը։
Իրենց համար առաջնայինը ներթիմային պատասխանատվությունն ավելի բարձր է, քան իրենց երդումն ու պարտականությունը