Փաշինյանը Սևանա լի՞ճն էլ պետք է հանձնի Ադրբեջանին, դրա համա՞ր երկու տարի ոչինչ չարեց Սևանի ճահճացման դեմն առնելու համար
Նիկոլ Փաշինյանը Սևանա լիճը նույնպես պե՞տք է հանձնի Ադրբեջանին: Դրա համա՞ր երկու տարի ոչինչ չարեց Սևանի ճահճացման դեմն առնելու համար:
Գիտեք չէ՞՝ Սևանը հանդիսանում է տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրի պաշարը։ Աշխարհի բնակչության 40 տոկոսն այսօր տառապում է խմելու ջրի բացակայությունից։ Եվ այդ թիվը տարեցտարի մեծանում է։ Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ 2030թ.-ին աշխարհում ունենալու ենք գրեթե 70 տոկոս խմելու ջրի խնդիր ունեցող բնակչություն։ Աշխարհում շատ պատերազմներ են ընթացել խմելու ջրի համար, կարծում եմ՝ Արցախյան պատերազմը նույնպես պետք է դասել այս շարքին։ Ավելի ճիշտ՝ նաև այս շարքին:
Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ Ալիևի կողմից Նիկոլին առաջարկված 5 միլիարդ դոլարի մեջ միայն Արցախը հանձնելը չէր: Գոնե հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչո՞ւ ճահճացող Սևանի հարցում Նիկոլ Փաշինյանի դավաճանական բանդան ոչինչ չձեռնարկեց: Ինչո՞ւ շարժվել, ինչու մատը մատին խփել, եթե ծախում ես և «գնորդի» համար «ապրանքի» եղած վիճակն էլ բավարար է:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը թշնամուն միայն տարածք չի զիջել: Նիկոլը թշնամուն զիջել է Քարվաճառով հոսող և Արցախը սնուցող հիմնական գետերը: Իսկ Արցախը նաև ճանապարհ է Սևանա լիճ հասնելու համար։ Շատ հստակորեն կարելի է ասել, որ թուրքերն այսօր պատերազմում են ոչ միայն այդ հսկայական տարածքերը գրավելու, այլ նաև այնտեղ գտնվող բնական պաշարների համար։ Օրինակ՝ Սոթքի ոսկու հանքը շատ մեծ ոսկու պաշարներ ունի։ Պատկերացնելու համար թե ինչ ծավալների մասին է խոսքը, նշեմ, որ Սոթքի հանքավայրում 1 տոննա հանքաքարից 5-6 գրամ ոսկի է ստացվում, իսկ Ամուլսարում՝ 1 տոննայից 0.7 գրամ է ստացվելու։ Հասկանում եք չէ՞՝ Նիկոլն ինչ նվիրեց Ալիեւին ։
Հիմա արդեն Սյունիքն է վտանգված: Հասկանո՞ւմ եք՝ Սյունիքը, որ Մեծ Թուրանի ճանապարհ հանդիսանալուց բացի ունի հսկայական գունավոր մետաղների պաշարներ։ Սյունիքում կա նաև ուրանի ահռելի պաշարներ: Թիվը հատուկ չեմ հնչեցնում, բայց ասեմ, որ աշխարհի մասշտաբով դրանք հսկայական պաշարներ են։ Պետք է որ հասկանաք, թե ինչ ստրատեգիական նշանակության ռեսուրսների մասին է խոսքը:
Լավ, Նիկոլի դեմքով այս շարունակական զուլումը ո՞ր մեղքի համար ընկավ գլխներիս: Այս ամենը վերջ ունի՞, թե՞ Նիկոլի ձեռքով դատապարտված ենք ոչնչացման:
Փաշինյանը Սևանա լի՞ճն էլ պետք է հանձնի Ադրբեջանին, դրա համա՞ր երկու տարի ոչինչ չարեց Սևանի ճահճացման դեմն առնելու համար