Կարծիք

14.12.2020 10:06


Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանայի չորս որդիներից երկուսն են՝ Հարութն ու Հայկը

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանայի չորս որդիներից երկուսն են՝ Հարութն ու Հայկը

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանայի չորս որդիներից երկուսն են` Հարութն ու Հայկը (մյուս երկուսի` Ջալալի ու Արցախի մասին էլ դեռ կպատմվեն)։ Պատերազմի լուռ վկաներ, որոնք երբեք իրենց կամավոր մասնակցությունը չդարձրին ցուցադրական։ Հրետակոծություններից մեկի ժամանակ Հայկը հազիվ է փրկվել։ Մինչև վերջին օրը նրանք անձնուրաց պաշտպանել են իրենց պապական հողը։

Ու երբ մեր հասարակության մի անուղեղ զանգված, որոշ անհեթեթություններ դուրս կտա Տեր Հովհաննեսի ու իր լուսավոր ընտանիքի մասին, թող համարձակություն ունենա նայելու այս արծիվների ուղիղ աչքերի մեջ։

Հ.Գ. Հայկո ջան, շնորհակալ եմ Դադիվանքից բերած մոմերի համար։ Ես սիրտ չունեցա գալու ու վերջին անգամ մեր Դադիվանքն էդպես տեսնելու...

Գայանե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը