Կարծիք

14.12.2020 12:47


Արժեքներից զուրկ, պատահական 88 տղա ու աղջիկ հավաքվել են մի տեղ, հավաքի վայրը կոչել են Ազգային ժողով, իսկ իրենք իրենց՝ ժողովրդի ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ

Արժեքներից զուրկ, պատահական 88 տղա ու աղջիկ հավաքվել են մի տեղ, հավաքի վայրը կոչել են Ազգային ժողով, իսկ իրենք իրենց՝ ժողովրդի ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ
Արժեքներից զուրկ, պատահական 88 տղա ու աղջիկ հավաքվել են մի տեղ, հավաքի վայրը կոչել են Ազգային ժողով, իսկ իրենք իրենց՝ ժողովրդի ներկայացուցիչներ եւ քաղաքական գործիչներ։
Ընդ որում, Կենտրոնական ընտրական հանձնոժողովն ասել է, որ իրենք ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչներ են, քանի որ ժողովուրդն իրենց քվե է տվել։
Իսկ ինչո՞ւ է ժողովուրդը քվե տվել արժեքներից զուրկ, պատահական 88 հոգու․ պատասխանը պարզ է՝ քանի որ Նիկոլ Փաշինյանն է ասել՝ իրենց տվեք ձեր քվեն։ Հետո այս 88 «լեգիտիմ» տղաներն ու աղջիկներ իրենց հերթին քվե են տվել Նիկոլ Փաշինյանին, եւ նա դարձել է «լեգիտիմ» վարչապետ։
Արատավոր շրջան է․ Նիկոլը լեգիտիմացրել է սրանց, որ սրանք լեգիտիմացնեն իրեն։
Թվում է, թե այս արատավոր շրջանից ելք չկա։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանը այլեւս չի վայելում ժողովրդի սերն ու հարգանքը, ավելին՝ ժողովուրդը կարծում է, որ նա հողատու դավաճան է, այսինքն նա է՛լ լեգիտիմ չէ։ Ինքնիստինքյան այլեւս լեգիտիմ չեն նաեւ նրան վարչապետ կարգած 88 հոգին։
Շրջանը, փակվել է եւ ակնհայտ է, որ այդ շրջանը արատավոր է։ Արատավոր շրջանից ելքը պետք է փնտրել այդ շրջանից դուրս։
Իշխանափոխության սահմանդրական ճանապարհ չկա։ Սահմանադրությունը չէր ենթադրում, որ երկրի ղեկավար կարող է դառնալ նռնակը ձեռքին կապիկը։ Նա մի անգամ արդեն պայթեցրեց այս նռնակը, հիմա Սահմանադրությանը գերի ընդդիմությունը սպասում է, որ հաջորդը պայթեցնի։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը