Կարծիք

14.12.2020 10:46


Աննախադեպ սրիկաների կո՛ւյտ, իսկ ըստ ձեր՝ էցոլյուցիայի մեկնարկային աստիճանին գտնվող ուղեղի՝ ո՞րն է ժողովուրդը. հեռացե՛ք՝ պահպանելով արդարացի դատաքննության իրավունքը ձեր

Աննախադեպ սրիկաների կո՛ւյտ, իսկ ըստ ձեր՝ էցոլյուցիայի մեկնարկային աստիճանին գտնվող ուղեղի՝ ո՞րն է ժողովուրդը. հեռացե՛ք՝ պահպանելով արդարացի դատաքննության իրավունքը ձեր
Մովսես Հակոբյանի ու Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, Արայիկ Հարությունյանի գաղտնալսումը, Սեյրան Օհանյանի հարցազրույցը, մնացյալ գեներալների լուռ համաձայնությունն, ամենօրյա ռեժիմով համակարգը լքող ոստիկանները, տասնյակ համայնքների ղեկավարները, սփյուռքի ակնառու ներկայացուցիչներն, անխտիր բոլոր կուսակցությունները, ՀՀ Առաջին, Երկրորդ, Երրորդ ու ներկայիս Նախագահները, հոգևոր երկու առաջնորդներն, ամենօրյա բողոքի ակցիաներն ու տասնյակ հազարավոր մարդիկ փողոցում, սեփական երեխաներին թաղող կամ մինչ այսօր որոնող ծնողները, հազարավոր վիրավորներն ու տնավեր դարձածներն ... ու էս ծախու դրածո դավաճանը և իր դավաճանասպասարկ թիմն ասում են՝ ժողովուրդը չի պահանջում մեր հեռացումը։
Աննախադեպ սրիկաների կո՛ւյտ, իսկ ըստ ձեր՝ էցոլյուցիայի մեկնարկային աստիճանին գտնվող ուղեղի՝ ո՞րն է ժողովուրդը. հեռացե՛ք՝ պահպանելով արդարացի դատաքննության իրավունքը ձեր, այլապես այս լկտի ամբարտավանությամբ միայն վազում եք ժողովրդի ինքնադատաստանին հանդիման ու մի մոռացե՛ք՝ դուք հայոց պատմության մեծագույն դավաճաններն եք, ու սա անժխտելի փաստ է։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը