Կարծիք

14.12.2020 18:07


Քեմալիստ հարբեցո՛ղ, նորի՛ց եմ կրկնում, ձեռքերդ հեռո՛ւ իմ սուրբ օջախից

Քեմալիստ հարբեցո՛ղ, նորի՛ց եմ կրկնում, ձեռքերդ հեռո՛ւ իմ սուրբ օջախից

«Թուրքիայի նոր քեմալական շարժման՝ Հայաստանում ազգային ժողովի ներկայացուցիչները՝ իրենց պարագլուխների հետ միասին, շարունակում են հարձակումները Հայկական բանակի մարտական սպայակազմի վրա՝ այս անգամ հարձակման թիրախ դարձնելով և սուտ մատնության հատկանիշներով ապատեղեկատվություն տարածելով Սեյրան Օհանյանի՝ մարտի դաշտում վիրավորված և բարեբախտաբար ողջ մնացած գնդապետ որդու վերաբերյալ, նրան մեղադրելով ինքնավնասման մեջ։ Վստահ եղեք, եթե Արթուրը զոհված լիներ, 1in.am կայքը կգրեր՝ ինքնասպան է եղել․ եթե, Աստված մի արասցե, գերի ընկած լիներ, կասեին հանձնվել է թշնամուն։

Չեմ կասկածում, որ ապատեղեկատվություն տարածող սույն կայքը՝ իր պատվիրատուներով հանդերձ, պատասխանատվություն է կրելու օրենքի առաջ։

1in.am կայքը երբեք չի բացահայտել կամ գուցե դեռ կբացահայտի և ստույգ տվյալներ կհաղորդի՝

1․ որտեղ է կռվել, հերոսացել կամ մարտադաշտում ինչ օպերացիայի է մասնակցել, ինչ բնագիծ է պահել երկիրը ղեկավարող անձի որդին,

2․ որտեղ է կռվել, հերոսացել թուրքական ագենտուրայով համալրված հայտնի կանանց ջոկատը,

3․ և ամենակարևորը, թող պարզի՝ ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ Հայաստանի՝ Արցախը թուրքին հանձնած առաջնորդի եղբոր դուստրը արդեն տևական ժամանակ ամուսնու հետ ապրում և աշխատում է Թուրքիայում, օգոստոսին վերադարձել է Հայաստան, ծննդաբերել, ապա նորից վերադարձել Թուրքիա։

Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, իմ ընտանիքի և իմ երկրի անվտանգությունից ելնելով, առանց դատավորի կեցվածք ընդունելու, իրավունք ունեմ հրապարակային ձայն բարձրացնելու, ինչպես նաև իմանալու տարբեր շրջանառվող տեղեկությունների իսկությունը։

Այս բոլոր հարցերի պատասխանները կստանանք, երբ Հայաստանում «քեմալական քայլ» շարժումը տապալվի, նրա ներկայացուցիչները գահընկեց արվեն և կանգնեն համահայկական դատարանի առաջ։ Իսկ քանի դեռ նրանք իշխանության ղեկին են, հետապնդվելու են և շարունակելու են վարկաբեկվել Արցախյան հերոսները, նրանց ընտանիքները, նրանց քաջարի զավակները։

Հ․Գ․ Քեմալիստ հարբեցո՛ղ, նորի՛ց եմ կրկնում, ձեռքերդ հեռո՛ւ իմ սուրբ օջախից»։

Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը