Կարծիք

14.12.2020 22:41


Մեր գերիները տառապում են, իսկ բռնապետիկն ազատում է մարդասպաններին

Մեր գերիները տառապում են, իսկ բռնապետիկն ազատում է մարդասպաններին
ԷՍ ԻՆՉ ՕՐՆ ԸՆԿԱՆՔ
Անկեղծ ասեմ, մեծ ցավով, բայց այս պայմաններում, ինքս էլ համաձայն կլիեի մեր գերիներին փրկելու համար Ադրբեջանին վերադարձնել երկու ահաբեկիչ մարդասպաններին։ Սակայն, շեշտեմ՝ մեր բոլոր գերիներին վերադարձնելու պայմանով։ Սակայն, այն ինչ տեղի է ունեցել, ահավոր է՝ մեր գերիները տառապում են, իսկ բռնապետիկն ազատում է մարդասպաններին։
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էինք զայրացել, երբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մարդասպանին տվեց Ադրբեջանին։ Իսկ այսօր․․․Բռնապետիկը պետք է ներողություն խնդրի Օրբանից, իսկ իմքայլականներն ու բռնապետիկի մյուս համախոհները՝ ծափահարեն։ Ինչ օրն ընկանք։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը