Կարծիք

15.12.2020 16:05


Տիկին Տոնոյանը շատ կարևոր ուղերձ հղեց հանրությանը՝ թույլ չտալ բռնապետիկին երթով այցելել և պղծել Եռաբլուրը

Տիկին Տոնոյանը շատ կարևոր ուղերձ հղեց հանրությանը՝ թույլ չտալ բռնապետիկին երթով այցելել և պղծել Եռաբլուրը
ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԻ ԿՈՉԸ
Լսեցի Կարին Տոնոյանի «Երկիր Մեդիային» տված, ահավոր հուզիչ հարցազրույցը։ Տիկին Տոնոյանը պատերազմին որդի է նվիրել, բայց զարմանալիորեն չի կոտրվել և շարունակում է հավատալ Արցախի ազատությանը։ Իսկական հայ տիկնոջ իդեալական կերպար։ Տիկին Տոնոյանը, շատ կարևոր ուղերձ հղեց հանրությանը․ թույլ չտալ բռնապետիկին երթով այցելել և պղծել Եռաբլուրը։ Միանգամայն համաձայն եմ, այդ անձը չունի խիղճ, զգացմունք, զոհերը նրա համար ոչինչ են, նրա «խոնարհումը» կեղծ է, ինչպես նրա ցանկացած խոսք և գործ։ Հարգելի արժանապատվություն ունեցող հայաստանցիներ, լսենք որդեկորույս, բայց ազգային արժանապատվությամբ դիմադրող, պայքարող տիկին Տոնոյանի կոչին և արգելափակենք հայրենիքը թշնամուն նվիրած բռնապետիկի հերթական կեղծարարությանը։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը