Հայկական պետականության փրկության բանալին գործող իշխանության անհապաղ հրաժարականն է
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է երեք արձանագրություն, որոնք նախապես համաձայնեցվել են Ադրբեջանի հետ: Բացի այդ մեր երկրի հետ կապված տեղի են ունենում գործընթացներ, որոնցում մեր ներկայացվածության ու դերի մասին որևէ հիշատակում չկա։
Սա կոնկրետ հետևանք է Նոյեմբեր 9-ին տեղի ունեցած կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման։
2.5 տարի երկիրը բռնազավթած դավաճանի ազգակործան քաղաքականության հետևանքով մենք կորցրեցինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը դուրս մղեցինք տարածաշրջանային գործընթացներից։
Ստեղծված իրավիճակում՝ փրկել հայկական պետականությունը, անհամատեղելի է գործող վարչախմբի գլխավորությամբ։
Բոլորը պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն՝ Հայկական պետականության փրկության բանալին գործող իշխանության անհապաղ հրաժարականն է։
Հայկական պետականության փրկության բանալին գործող իշխանության անհապաղ հրաժարականն է