Շուրջ երկու օր շարունակ համացանցի ադրբեջանական տիրույթում շրջանառվում է 160 հայ զինվորներին գերեվարելու և մեր 11 եղբայրներին գնդակահարելու կադրեր։
Հայաստանի Հանրապետության պետական մարմինները շուրջ երկու օր այնքան են շարունակում պահպանել լռություն, մինչև նշված զինվորների բարեկամները չեն սկսում շրջափակել Շիրակի մարզի մայրուղիները և ֆեյսբուքում սպառնալիքներ հնչեցնում իշխանությունների նկատմամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ խախտելով լռությունը, հայտնում է, որ պարզաբանում է սպասում Արցախի պաշտպանության բանակից, իսկ վերջինս հայտնում է, որ կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմերի հետ:
Դրան զուգահեռ լուրեր են շրջանառվում, որ զինվորները մինչև գերեվարումը զինաթափվել են մեր իշխանությունների պահանջով։
Չկան կառավարման քաոսի, տեղեկատվական անդունդի և դավաճանական անգործության ավելի ցայտուն օրինակներ, քան այն, ինչին մենք այսօր ականատես ենք լինում մեր օրի օրի փոքրացող հայրենիքում։
Ա՛յ դավաճան ստահակներ, գոնե պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան ճակատագրեր խեղեցիք