Կարծիք

16.12.2020 14:57


Թրքաբարո դուրսպրծուկները

Թրքաբարո դուրսպրծուկները
Շշմելու բան է, նվաստացուցիչ կապիտուլյացին դեռ «չմարսած», Սյունիքի, Ջերմուկի, Եղեգնաձորի Վարդենիսի գլխներին վտանգը կախված, թշնամու կողմից կորմից ամեն օր նոր գերևարումների ֆոնին, իմքայլական պատգամավորները, նորանշանակ Էկոնոմիկայի նախարարը ճամարտակում են հայ-թուրքա-ադրբեջանական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և առևտուր անելու մասին։ Բոլորին էլ պարզ է, որ առանց բռնապետիկի ցուցումի նրանք չէին համարձակվի որևէ «միտք» հայտնել։ Եվ վերջապես, ինքը բռնապետիկն էլ հայտարարեց այդ մտադրության մասին։ Դե արի ու մի մտածի,որ ողջ 2,5 տարին, պատերազմով ու հազարավոր զոհերով Արցախի հանձնումը, մեծ դավադրության ծրագրի մաս չէին կազմում։ Դուք պատկերացնու՞մ եք,թե ինչ կնշանակի այս ստորացված պայմաններում գնալ այդ քայլին։ Առաջինը Ադրբեջանը կպահանջի Սյունիքն ու Վարդենիսը, Թուրքիան՝ ոչ միայն հրաժարվել ցեղասպանության ճանաչումից, այլև հակառակը, ընդունել, որ հայերն են հրահրել բախումներ։ Եվ ի՞նչ եք կարծում, ներսում բռնապետիկ, դրսում՝ խեղճուկրակ ողորմելին, չի՞ համաձայնվի պայմաններին։ Հետագա զարգացումները կբերեն թուրք-ադրբեջանական բիզնեսի ծաղկմանը Հայաստան կոչվող մնացյալ տարածքում։ Ովքեր, դեռևս դույզն ինչ արժանապատվություն կունենան, ստիպված կլինեն, կսկիծը սրտներում արտագաղթել, որ թուրքի հպատակ չդառնան։ Ովքեր կմնան, կանցնեն թուրքի սրի տակով և կսպասարկեն իրենց թուրք աղաների բիզնեսը, ռեստորաններում մատուցողներ, աման լվացողներ և այլն։ Կբացվեն օրինական և անօրինական բորդելներ, որտեղ էլ․․․ և Հայաստանը կդառնա սեքս տուրիզմի երկիր։ Ահա թե ինչ ապագա է սպասվում Հայաստանին, եթե իշխանությունը շարունակի մնալ ԹՐՔԱԲԱՐՈ ԴՈՒՐՍՊՐԾՈՒԿՆԵՐԻ ձեռքերում։ Գուցե սա՞ է, միայն ստամոքսով մտածող իշխանավորների և նրանց սատարողների երազած «Նոր Հայաստանը»։
Հ․Գ․ Ինքս կողմ եմ եղել և եմ, Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Բայց ոչ, ստորացուցիչ պայմաններում և այժմ։ Մեզ անհրաժեշտ է ուշքի գալ, շտկել մեր մեջքը, նոր միայն մտածել, այո՝ մտածել, թե արդյոք ժամանա՞կն է․ թե՞ դեռևս վաղ է, մեր արժանապատվությունը պահելով, մեր պահանջներից չհրաժարվելով գնալ այդ քայլին։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը