Արցախում չորս կողմ կա` հայկական, ռուսական, թուրքական ու ադրբեջանական, իսկ շահագրռված կողմերն ավելի շատ են: Բոլորն ունեն զինված ստորաբաժանումներ:
Բարդ վիճակ է, ինչն ավելի է բարդացնուն այն, որ այդ ամենն ունի աշխարքաղաքական նշանակություն, ինչը չի սահմանափակվում տվյալ ռեգիոնով: Մերձավոր Արևելքի ողջ բարդություններն ու խճճվածություններն արդեն միահյուսվել են նաև Արցախում:
Արցախում նոր պատերազմը կարող է իր արձագանքներն ունենալ Իրանում, Սիրիայում, Հյուսիսային Կովկասում ...:
Թուրքերն ու ադրբեջանցիները ստուգում են ռուսների կարմիր գծերը,: Որքան թույլ տան, այնքան առաջ են գնալու: Իսկ ինչպես կարող են թույլ չտալ` միայն ուժի կիրառմամբ, ինչը Կրեմլի քաղաքական որոշումով է կարող է լինել: Դա ծանր ու մեծ հետևանքներ ունեցող որոշում է լինելու:
Ինչպես տեսում ենք, այստեղ Հայաստան չկա: Նիկոլական Հայաստանն այլևս քաղաքական գործոն չէ:
Նիկոլական Հայաստանն այլևս քաղաքական գործոն չէ