Այս դավադիր ոճրագործության հիմնական պատասխանատուն դասալիք, դավաճան Նիկոլ Փաշինյանն է
Արդեն բավական ժամանակ է մեր հայրենակիցների արդար ցասումը ուղղված է ՀՀ Պաշտպանության Նախարարության և Պաշտպանության Բանակի ղեկավարների ուղղությամբ։
Որքան ես տեղյակ եմ օրվա իշխանությունները հայտարարել էին Նիկոլ Փաշինյանին որպես «Գերագույն Գլխավոր ՀՐԱՄԱՆԱՏԱՐ»։ Ինձ հետաքրքիր է, թե ինչո՞ւ են հիմնական մեղադրանքներն ընկնում ենթակա հրամանատարների վրա, այլ ոչ այս դասալիքի, ում հրամանների պատճառով էլ զոհվել են մեր որդիները և արժանապատվությունից զրկվել է ամբողջ ազգը։
Լավ, ծեծեցինք ևս երկու գեներալի... Ծեծեցինք ևս երկու հրամանատարի... Կոտրեցինք ՊՆ դռներն ու ավիրեցինք ՊՆ-ն։ Մի՞թե մենք այնքան միամիտ ենք, որ կածում ենք, որ ՊՆ-ն առանձին կառույց է և գործում է Փաշինյանից անկախ։ Մի՞թե չենք հասկանում, որ մեր զայրույթի և ընկճվածության հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։
Եկեք ավելի ադեկվատ դառնանք։ Եթե հետևեք ադրբեջանական լրահոսին, ապա կտեսնեք, որ նրանց պրոպագանդան հենց դա է՝ Փաշինյանը մեղավոր չէ, մեղավոր են հրամանատարները։ Մի՞թե մենք տարվելու ենք ադրբեջանական ագիտացիայով և աչքաթող ենք անելու այս ամենի հիմնական մեղավորին՝ խաղալով բաքվի խաղը...
Հիշե՛ք, պատժելով կատարողներին փրկում ենք հիմնական մեղավորներին։ Սթափ եղեք։ Պատժեք այս դավադիր ոճրագործության հիմնական պատասխանատու, ԴԱՍԱԼԻՔ, ԴԱՎԱՃԱՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ։ Նա է սպանել մեր զավակներին։ Նա է ուշացրել մեր զինվորների վերադարձը։ Նա է այսօր առավոտյան գերեվարված մեր 150 զինվորների գերեվարության միակ մեղավորը...
Այս դավադիր ոճրագործության հիմնական պատասխանատուն դասալիք, դավաճան Նիկոլ Փաշինյանն է