Կարծիք

16.12.2020 16:44


Դավադրությունը՝ որպես ուղիղ ճանապարհ

Դավադրությունը՝ որպես ուղիղ ճանապարհ
ԲՈԼՈՐԻ՜Ն, ԲՈԼՈՐՈԻ՜Ն, ԲՈԼՈՐԻ՜Ն
Ոչնչացնում են Հայոց բանակը, ոչնչացնում են ժողովրդին ու Հայաստանը՝ հանուն զոմբիների ու զոմբիստանի։
Անուղեղ ու անհիշողություն մեկը, որ իրեն գերագույն ու գլխավոր էր հռչակել, խառնարյուն ու անուղեղ ամբոխի գլուխն անցած, եկավ զարկեց հինավուրց ու ազնվարյուն Նաիրյան երկրի ճիշտ սրտին, բազմեց արիական արքաների Գահին ու սկսեց որդի նման հոշոտել Ցեղի արյունատար երակները։ Լափեց այդ ազնիվ հյուսվածքները ու չհագեցավ, ոսոխին եղբայր ընտրեց ու նրա հետ մռլտալով դեռ հոշոտում է մեր ծաղիկ մարմիններն ու դարձյալ չի հագենում։
Այս պիղծ բաղադրությունը վախենում է իր ստվերից անգամ և փակվելով իր իսկ կերտած երկաթե գառագեղում, շարունակում է ոչնչացնելու իր կրքին հագուրդ տալ՝ լափելով մեր զավակների լույս մարմիններն ու նրանց ծնողների պայծառ հոգիները։
Նա սարսափում է սատակվելուց։ Նա հավաքում է ազնիվ հոգիների մնացորդացն ու անզեն ուղարկում գազանի երախը, գերեվարել տալիս, մորթել է տալիս, ու... լռում, գոհ ժպտում։ Նա մաշում, հյուծում է իրենից հաշիվ պահանջողների շարքերը, նա իր հավատակից ու արյունակից փաշաեղբոր հետ գլխատել է տալիս մեր միտքն ու կամքը և մոգոնում մեղավորներ իրենից դուրս ու իրեն խորթ ազնիվների մեջ։
Նա ասում է կապ չկա հայրենին պաշտպանողների հետ, մինչդեռ հարազատները կապվում են նրանց հետ և ապրում գեհենին նվիրաբերված իրենց զավակների տառապանքները բազմապատիկ ավելիով։
Նվիրյալները գեհենից փրկում-բերում են հազվագյուտ վերապրածներին, սա պսակազերծում է նրանց և նույն գեհենին նվեր ուղարկում եռակի ավելիով մարդկանց։ Համաշխարհային պատմության մեջ նոր էջ է գրվում՝ դավաճանության, ամոթի, նենգության, ցածհոգիության, ստորության, նվաստության, սատանության, ագահության, անսովոր ընդգրկման ատելության մի էջ, որի հանդեպ ներոնությունը ազնվություն , նազարությունը խիզախություն, վասակությունը հայրենասիրություն կարող է դիտվել։ Նեռը պիտի պատժվի։ Նրա շոշափուկները պետք է կտրվեն։
Սերժ Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը