Այ արյուն սիրող դավաճա՜ն, դո՞ւ ես ժողովուրդ: Ժողովրդի արյունը թափած, ժողովրդին գերի տված, ժողովրդին անհետ կորցրած արյունարբու անգրագետը էլիտար բունտից է խոսում։ Մե՞նք ենք մեղավոր, որ դու քանդել ես պետությունը, որ մարդիկ գոյություն չունեցող պետական մարմինների դռներ են ջարդում, որ մի լուր իմանան իրենց երեխեքի մասին, մե՞նք ենք մեղավոր, որ քո չեղած իշխանությունը օգտագործում ես, որ խաբես բոլորին, մե՞նք ենք մեղավոր, որ կնոջդ ու քո փառասիրությունը հազարավոր երեխեքի մահվան տարավ։
Քո դժբախտությունն այն է, որ դու ու քո անմեղսունակները չեն գիտակցում՝ ինչ են արել։ Հերի՛ք է արեւմտյան դեսպանատների հետ քեզ հարմար սցենարներ քննարկես ու հույս ունենաս, թե քաղաքական ու բարոյական դիակների հետ հանդիպելով՝ կլեգիտիմացնես քո կազմակերպած ընտրությունները։ Գնալու ես ու սորոսականները քեզ չեն փրկելու։
Այ արյուն սիրող դավաճա՜ն, դո՞ւ ես ժողովուրդ