2018-ի հեղաշրջումից հետո, երբ Նիկոլի հրեշավոր կերպարը արդեն մեզ համար հասկանալի էր, մոմի լույսի տակ զրուցակից էինք ման գալիս։ Չէին խոսում. մի մասը Նիկոլասեր էր, մի մասը՝ Նիկոլի գերի, վախենում էին աղմուկից, քննադատվելուց։
էսօր տեղերը փոխվել են։ Հիմա արդեն իշխանությունն ա մոմի լույսի տակ մարդ փնտրում, որ գոնե հանդիպի հետը, էլ չեմ խոսում իր օգտին խոսելու մասին։ Իշխանությունը կողմնակից չունի թիմից դուրս։ Մի հատ նայեք իրենց սատարող քաղաքական ուժերին ու գործիչներին, նայեք, թե ում հետ են ապագան կապում, ում է հանդիպում ԱԺ ծեծված նախագահը։ Բայց մենք անգամ մեզ համար էն ծանր ժամանակներում չդիմեցինք էն որակի գործիչներին, որոնց հիմա Արարատ Միրզոյանը հանդիպում ա ու իրանից գոհ մամուլի հաղորդագրություն ճպցնում ԱԺ սայթում։
Էսքան շրջադարձային փոփոխություն ո՞վ կսպասեր։ Ասում ա՝ ժողովրդի իշխանություն… ժողովուրդն ատում ա ձեր թիմին ու քեզ՝ մասնավորապես, ու մենակ ի ծնե դեբիլը դա չի հասկանում։
Իշխանությունը կողմնակից չունի թիմից դուրս