Արցախյան փորձագետ. «Հայկական կողմը պետք է նախահարձակ լինողը, այլ ոչ թե պաշտպանվողը լինի»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խուսափում են իրերն իրենց անուններով կոչելուց դեռ 2008–ից, երբ ադրբեջանական կողմից խոշորամասշտաբ սադրանք կատարվեց շփման գծում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում։ «Ռեգնում»–ի փոխանցմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել անվտանգության հարցերով արցախյան փորձագետ Հրաչ Արզումանյանը։
–Դա պատահական չէ։ Դա չի նշանակում, որ միջնորդներն ինչ–որ բան մոռացել են։ Դա քաղաքականություն է, և պետք է փորձել հասկանալ, թե ի՞նչ դերակատարություն է բաշխվում այս խաղում հայկական կողմին։ Իմ կարծիքով հայկական կողմին փորձում են զոհի դեր տալ, և մեր առջև խնդիր է դրված միջազգային հանրությանը հասկացնել, որ 21–րդ դարի հայը վաղուց արդեն ձերբազատվել է զոհի բարդույթից։ Հայկական կողմը պետք է նախահարձակ լինողը, այլ ոչ թե պաշտպանվողը, ինչ–որ բարձր ատյաններ բողոքներ ներկայացնողը լինի։ Բավակա՛ն է։ Այս ճանապարհը մենք մի անգամ անցել ենք և գիտենք, թե ինչով է ավարտվում,–ասել է փորձագետը։

7or.am