Կարծիք

18.12.2020 08:35


Հարգելի իմ ծառայակից ընկերներ, մի քանի կոպեկով դրանց հետույքում ժամանակավորապես տեղավորվելով ձեր հարազատների աչքին վերածվում եք անթասիբ ու անհայրենիք պոտենցիալ դավաճանների

Հարգելի իմ ծառայակից ընկերներ, մի քանի կոպեկով դրանց հետույքում ժամանակավորապես տեղավորվելով ձեր հարազատների աչքին վերածվում եք անթասիբ ու անհայրենիք պոտենցիալ դավաճանների
Հարգելի իմ ծառայակից ընկերներ,
Նկատի ունենալով երկրում ստեղծված քաղաքական անկայուն իրավիճակը, մի քանի օր առաջ ձեզ կոչ արեցի խելքի գալ, ճիշտ գնահատել տեղի ունեցող դեպքերի հետևանքները, բայց ինչպես պարզվեց ձեզանից շատերի որդեգրած գաղափարախոսությունից և բռնած դիրքից, ամենևին հետևություն չեք արել իմ նախազգուշացումից:
Տղե՛րք, ձեզանից շատերին շատ լավ ճանաչելով, ևս մեկ անգամ ստիպված եմ զգուշացնել, որ ձեր վարքագծով վտանգում եք ոչ միայն ձեր, այլև ձեր զավակների ապագան: Չէի ուզի կոպիտ ասել, բայց ստիպված եմ ասել, որ մի քանի կոպեկով սրանց հետույքում ժամանակավորապես տեղավորվելով ձեր հարազատների աչքին վերածվում եք անթասիբ ու անհայրենիք պոտենցիալ դավաճանների: Վաղը մյուս օրը ամաչելու եք նույնիսկ մարդամեջ դուրս գալ, շփվել ձեր ընկերների հետ: Լավ խորհրդածեք, թե ինչ անուն եք թողնելու ձեր երեխաներին:
Սա ընդունեք որպես վերջին նախազգուշացում, վաղը ուշ կլինի, հետևություններ չանելը բերելու է ցավոտ պատասխանատվության, որը անձամբ ես չէի ցանկանա ոչ ոքի, իսկ ցանկացած պատճառաբանություն միայն քմծիծաղ կհարուցի: Համոզված եմ, որ դեռ ունեք ճիշտ կողմնորոշվելու, սթափ դատելու ընդունակություն:
Գուրգեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը