Կարծիք

18.12.2020 10:23


Հիմա հարց՝ ողջ հայ էլիտարիատին ու պրոլետարիատին. «ժողովրդի իշխանությունը» նպատա՞կ է, թե՞ միջոց

Հիմա հարց՝ ողջ հայ էլիտարիատին ու պրոլետարիատին. «ժողովրդի իշխանությունը» նպատա՞կ է, թե՞ միջոց
Գերագույն գլխավոր ստահակը, պատճառաբանելով իր «մնացումը», միայն մեկ փաստարկ ունի - «ժողովրդի իշխանությունը» հանկարծ չտուժի։ Էդքան բան։ Չի ասում՝ ես պատասխանատու չեմ ազգային աղետի համար, որովհետև իհարկե պատասխանատու է։ Չի ասում՝ էսպես-էսպես կանենք՝ գոնե կկանգնեցնենք ազգային գահավիժումը, որովհետև չի կարող։ Չի ասում՝ էսպես-էսպես կանենք՝ գոնե մի քիչ հետ կբերենք կորցրածը, որովհետև չեն հավատա։
Տակը մնաց «ժողովրդի իշխանությունը»։
Հիմա հարց՝ ողջ հայ էլիտարիատին ու պրոլետարիատին. «ժողովրդի իշխանությունը» նպատա՞կ է, թե միջոց։
Եթե նպատակ է (ինչպես պնդում է գերագույն գլխավոր ստահակը), ապա դուք պիտի ազնիվ լինեք և համաձայն լինեք ամեն րոպե ձեր «տանը հյուրընկալել» սուր դանակով թուրքին, և խռխռացնելիս՝ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ԶԱՏՈ Հայաստանում «իշխանությունը պատկանում է ժողովրդին!!!», և ընդունեք, որ սուր դանակը գեղեցիկ սահում է ձեր պարանոցի շրջանում ԱՄԵՆԱՅՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՄԲ։
Եթե կողք ենք թողնում լիրիկան, հենց սա՛ է նշանակում ԶԱՏՈ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» թեզը։
Իսկ եթե «ժողովրդի իշխանությունը» սոսկ միջոց է, ավելի լավ ապրելու, ավելի երջանիկ դառնալու միջոց է, ապա ինքներդ գնահատեք - պիտանի միջոց է՞, թե ո՛չ։ Ո՞չ։ Բա այդ դեպքում ի՞նչ փաստարկով է մնում գերագույն ստահակը։ Ինչո՞ւ ես հանդուրժում նրա «մնացումը»։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը