Հայաստանում պետք է շատ արագ ձևավորվի նոր կառավարություն
Ակնհայտ է, որ մի անտեսանելի ձեռք անում է ամեն ինչ` թույլ չտալու տարածաշրջանում և Հայաստանում կայունության հաստատումը։ Մեծ խաղի և մեծ շահերի մեջ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ։ Շատ կարևոր է՝ հստակ հաշվարկել Հայաստանին սպառնացող անկայունության ուղղությունները և հնարավորինս չեզոքացնել դրանք։
Անկայունության բոլոր ռիսկերը կարելի է բաժանել երկու խմբի՝ ներքին և արտաքին, սակայն դա կլինի ոչ կոռեկտ բաժանում, քանի որ դրանք նույն անտեսանելի ձեռքի շնորհիվ միշտ փոխկապակցվում են։
1. Թուրքիան այս պատերազմից չի ստացել իր «մրցանակը», որը Զանգեզուրն է, և փորձ է անելու Ադրբեջանին դրդել՝ շարունակել ռազմական գործողությունները։
2. Արցախում և Հայաստանում սահմանազատման պարբերաբար ծագող լոկալ խնդիրները ինքնին ռիսկային են, բայց դրանից զատ նրանք ունեն մեծ պոտենցիալ՝ դառնալու նախորդ կետի մեկնարկային մեխանիզմը։
3. Ակնհայտ է, որ Արևմուտքը բավարարված չէ պատերազմի նման վերջաբանով, որի արդյունքում Ռուսաստանը ստացավ լեգիտիմ իրավունք՝ զորք մտցնել հակամարտության գոտի։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի ձևակերպումը, թե «ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում ապակայունացման ռիսկ է պարունակում», ահազանգ է մեզ։
Ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր ապակայունացումը
ա/ Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացիա։ Չպետք է մոռանալ, որ հայտնի և լատենտ համակարգերը ամբողջությամբ պահպանված են։ Դրանց ակտիվացմանը կարող է նպաստել իշխանությունը՝ իր գործունեությունը երկարաձգելու նպատակով, ինչն իհարկե կլինի բացարձակ արկածախնդրություն։ բ/ Սահմանային գյուղերում լոկալ ընդհարումների ակտիվացում՝ ռուս խաղաղապահների արժեզրկման և ընդհանուր բարձր լարվածության ֆոն ապահովելու համար։ գ/ Հայաստանում պսևոդո ազգային-հայրենասիրական կարգախոսներով քաղաքական ակտիվություն։ Ազդեցության գործակալներին կարող են միանալ ամենաազնիվ ու հայրենասիրական մղումներով շերտեր՝ չգիտակցելով, որ այսօր Հայաստանին միայն ու միայն խաղաղություն ու ժամանակ է պետք ։ դ/ Հայկական սփյուռքում հայրենասիրական ալիքի վրա, ի պաշտպանություն Արցախի և Մայր Հայաստանի, հակառուսական պրոցեսների գեներացիա։ Սփյուռքի տեսական հայրենասիրությունը կարող է վերածվել գործնական աղետի՝ Հայաստանի և Արցախի համար։
4. Հայաստանում այսօրվա անիշխանության ձգձգումը լավագույն միջավայրն է ստեղծում մշտական անկայություն պահպանելու և հարմար պահի նոր լայնածավալ ռազմական գործողություններ հրահրելու համար։
5. Հայաստանում մոտակա ժամանակներում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Դա պայթեցնելու է Հայաստանը ներսից, դա պայթեցնելու է Հայաստանը սահմանին, դա նշանակում է Ադրբեջանին «աղ ու հացով» դիմավորել Սյունիքում։ Եվ շատ կարևոր է, որ այս սցենարի յուրաքանչյուր կողմնակից սա հասկանա, հետո չասի՝ մենք չգիտեինք, որովհետև կրելու է անձնական պատասխանատվություն։ Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս սա լավ հասկանանք ու թույլ չտանք, եթե պետք է՝ դրա համար շաբաթներով փողոցում մնալով։ Սա իշխանության հարց չէ, բայց ինչ-որ մեկը իր իշխանության համար վտանգում է պետության գոյությունը։
6. Եվ վերջապես՝ կա անկայունության տնտեսական լուրջ ռիսկ, որի հնարավորությունները մեծանում են անիշխանության վիճակի ձգձգման պայմաններում։
Հասարակության մեծ մասը, ցավոք, չի հասկանում այս ռիսկերի վտանգավորությունը։ Բայց, զարմանալիորեն, դեռևս չկա սրա անհրաժեշտ ծավալով գիտակցում ԱԺ-ում, պետական համակարգում։
Մենք ունենք մեկ հնարավորություն՝ խուսափելու համար այս ամենից։ Ցավով եմ ասում՝ չերաշխավորված հնարավորություն, բայց մյուս բոլոր դեպքերում ունենալու ենք երաշխավորված աղետ։ Հայաստանում պետք է շատ արագ ձևավորվի նոր անցումային կառավարություն։ Անհրաժեշտ է, որ պետական ամենակարևոր համակարգերը, ինստիտուտները օր առաջ դուրս բերվեն շոկային վիճակից, վերականգնեն կառավարելիությունը։ Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է մոբիլիզացնել իր բոլոր ռեսուրսները, միայն այդ դեպքում Հայաստանը կարող է խորքային բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, ճիշտ մեսիջներ ուղարկել Արևմուտքին, Թուրքիային ու Ադրբեջանին։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք հայկական աշխարհում նոր, միասնական օրակարգ ձևավորել։
Հայաստանում պետք է շատ արագ ձևավորվի նոր կառավարություն
Ակնհայտ է, որ մի անտեսանելի ձեռք անում է ամեն ինչ` թույլ չտալու տարածաշրջանում և Հայաստանում կայունության հաստատումը։ Մեծ խաղի և մեծ շահերի մեջ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ։
Շատ կարևոր է՝ հստակ հաշվարկել Հայաստանին սպառնացող անկայունության ուղղությունները և հնարավորինս չեզոքացնել դրանք։
Անկայունության բոլոր ռիսկերը կարելի է բաժանել երկու խմբի՝ ներքին և արտաքին, սակայն դա կլինի ոչ կոռեկտ բաժանում, քանի որ դրանք նույն անտեսանելի ձեռքի շնորհիվ միշտ փոխկապակցվում են։
1. Թուրքիան այս պատերազմից չի ստացել իր «մրցանակը», որը Զանգեզուրն է, և փորձ է անելու Ադրբեջանին դրդել՝ շարունակել ռազմական գործողությունները։
2. Արցախում և Հայաստանում սահմանազատման պարբերաբար ծագող լոկալ խնդիրները ինքնին ռիսկային են, բայց դրանից զատ նրանք ունեն մեծ պոտենցիալ՝ դառնալու նախորդ կետի մեկնարկային մեխանիզմը։
3. Ակնհայտ է, որ Արևմուտքը բավարարված չէ պատերազմի նման վերջաբանով, որի արդյունքում Ռուսաստանը ստացավ լեգիտիմ իրավունք՝ զորք մտցնել հակամարտության գոտի։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի ձևակերպումը, թե «ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում ապակայունացման ռիսկ է պարունակում», ահազանգ է մեզ։
Ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր ապակայունացումը
ա/ Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացիա։ Չպետք է մոռանալ, որ հայտնի և լատենտ համակարգերը ամբողջությամբ պահպանված են։ Դրանց ակտիվացմանը կարող է նպաստել իշխանությունը՝ իր գործունեությունը երկարաձգելու նպատակով, ինչն իհարկե կլինի բացարձակ արկածախնդրություն։
բ/ Սահմանային գյուղերում լոկալ ընդհարումների ակտիվացում՝ ռուս խաղաղապահների արժեզրկման և ընդհանուր բարձր լարվածության ֆոն ապահովելու համար։
գ/ Հայաստանում պսևոդո ազգային-հայրենասիրական կարգախոսներով քաղաքական ակտիվություն։ Ազդեցության գործակալներին կարող են միանալ ամենաազնիվ ու հայրենասիրական մղումներով շերտեր՝ չգիտակցելով, որ այսօր Հայաստանին միայն ու միայն խաղաղություն ու ժամանակ է պետք ։
դ/ Հայկական սփյուռքում հայրենասիրական ալիքի վրա, ի պաշտպանություն Արցախի և Մայր Հայաստանի, հակառուսական պրոցեսների գեներացիա։ Սփյուռքի տեսական հայրենասիրությունը կարող է վերածվել գործնական աղետի՝ Հայաստանի և Արցախի համար։
4. Հայաստանում այսօրվա անիշխանության ձգձգումը լավագույն միջավայրն է ստեղծում մշտական անկայություն պահպանելու և հարմար պահի նոր լայնածավալ ռազմական գործողություններ հրահրելու համար։
5. Հայաստանում մոտակա ժամանակներում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Դա պայթեցնելու է Հայաստանը ներսից, դա պայթեցնելու է Հայաստանը սահմանին, դա նշանակում է Ադրբեջանին «աղ ու հացով» դիմավորել Սյունիքում։ Եվ շատ կարևոր է, որ այս սցենարի յուրաքանչյուր կողմնակից սա հասկանա, հետո չասի՝ մենք չգիտեինք, որովհետև կրելու է անձնական պատասխանատվություն։ Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս սա լավ հասկանանք ու թույլ չտանք, եթե պետք է՝ դրա համար շաբաթներով փողոցում մնալով։ Սա իշխանության հարց չէ, բայց ինչ-որ մեկը իր իշխանության համար վտանգում է պետության գոյությունը։
6. Եվ վերջապես՝ կա անկայունության տնտեսական լուրջ ռիսկ, որի հնարավորությունները մեծանում են անիշխանության վիճակի ձգձգման պայմաններում։
Հասարակության մեծ մասը, ցավոք, չի հասկանում այս ռիսկերի վտանգավորությունը։ Բայց, զարմանալիորեն, դեռևս չկա սրա անհրաժեշտ ծավալով գիտակցում ԱԺ-ում, պետական համակարգում։
Մենք ունենք մեկ հնարավորություն՝ խուսափելու համար այս ամենից։ Ցավով եմ ասում՝ չերաշխավորված հնարավորություն, բայց մյուս բոլոր դեպքերում ունենալու ենք երաշխավորված աղետ։ Հայաստանում պետք է շատ արագ ձևավորվի նոր անցումային կառավարություն։ Անհրաժեշտ է, որ պետական ամենակարևոր համակարգերը, ինստիտուտները օր առաջ դուրս բերվեն շոկային վիճակից, վերականգնեն կառավարելիությունը։ Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է մոբիլիզացնել իր բոլոր ռեսուրսները, միայն այդ դեպքում Հայաստանը կարող է խորքային բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, ճիշտ մեսիջներ ուղարկել Արևմուտքին, Թուրքիային ու Ադրբեջանին։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք հայկական աշխարհում նոր, միասնական օրակարգ ձևավորել։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ