Մենք չպարտվեցինք թշնամի պետությունների տանդեմին, մեզ մի վարձկան դավաճանեց
Պուտինն ասում էր՝ կարող էիք կանգնեցնել պատերազմը, բայց Պուտինն ա մեղավոր, որ Նիկոլը չի համաձայնել։
Պուտինն ասում էր՝ ճանաչեք Արցախը, բայց Պուտինն ա մեղավոր, որ Նիկոլն այդ քայլին չգնաց։
Պուտինն ասում ա՝ ըստ եռակողմ համաձայնության, որի երաշխավորն ա, զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կան ստորագրման պահին, բայց մենք և՛ տարածքներ ենք վերստին հանձում, և՛ գերիներ ենք տալիս, բայց Պուտինն ա մեղավոր, որ ՀՀ վարչապետն《ընկալումների է եկել》Ադրբեջանի հետ, իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն անգործության է մատնված։
Վաղը Պուտինը կասի՝ ես ասում էի պահեք ձեր սահմաններն, ավելին՝ ասում էի՝ պե՞տք է օգնեմ՝ պահեք, բայց էլի նույն Պուտինին կմեղադրենք, բա ինքներս մեզ հո չե՞նք մեղադրի, որ ուղեղներս չաշխատացրինք գիտակցելու համար Նիկոլը դավաճան է ու քամակներս չկարողացանք բազմոցից կտրել, որ գահընկեց անենք դավաճանին՝ փրկելով մեր պետությունը։
Հիմա մենք, որ հանել ենք մեր սեփական մի աչքը՝ Արցախը, հանում են երկրորդը՝ Հայաստանը, բայց Պուտինն ասում ա՝ մի հանեք, աչքերով եք կույր, ուր մնաց առանց աչք, չէ՜, մենք հանում ենք, մեկ է՝ կխարխափենք ու կասենք՝ Պուտինն ա մեղավո՜ր, ձեռքներս ինչի՞ չկտրեց, որ ձեռքներս էլ կտրի, Հայաստանի թրքասերները կասեն՝ Պուտինը ձեռք ա կտրում, եկեք քիրվայություն անենք ... Եկեք կտրենք թրքասերների ձեռքերն ու հանենք տեսողություն ունեցող կույրերի աչքերն ու հանգիստ պետություն կառուցենք՝ մեզ դրսից քանդել ցանկացողների պակաս երբեք չենք ունեցել, գոնե չքանդվենք ներսից։
Մենք չպարտվեցինք թշնամի պետությունների տանդեմին, մեզ մի վարձկան դավաճանեց։
Մենք չպարտվեցինք թշնամի պետությունների տանդեմին, մեզ մի վարձկան դավաճանեց