Կարծիք

19.12.2020 08:41


Մարդասպանի կողքը մի՛ կանգնեք, հանցակից մի՛ դարձեք, հիշատակ մի՛ պղծեք

Մարդասպանի կողքը մի՛ կանգնեք, հանցակից մի՛ դարձեք, հիշատակ մի՛ պղծեք
ԱՂՈԹՔ, ԽՈՍՏՈՒՄ ու ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Երթի ընթացում հնչեցին մեծ դավաճանության նահատակների անունները: Ամբողջ ներաշխարհս կրկին տակնուվրա եղավ… Սատանաները ուզում էին, որ այդ նահատակները մնան միայն որպես թիվ` 5000, լոկ վիճակագրություն, որը շատ կրկնելուց սովորում ես… Աստված թույլ չտվեց… Նրանք անուն ունեն, նրանք դեմք ունեն, նրանք երազանք ունեին, նրանք կյանք ունեին, նրանք սիրտ ու սեր ունեին: Նրանք արժանապատվություն ունեին: Նրանց զոհողությունը չի լինելու անիմաստ: Նրանց կյանքն իր երկարության մեջ կարճ էր, բայց լայնության մեջ այնքան երկար, այնքան խորը ու այնքան իմաստալից: Հիշատակն արդարոց, օրհնությամբ եղիցի…
Ուզում եմ մի խոստովանություն անել: Այս ժամանակի ընթացքում ես իրոք հոգնել ու մաշվել եմ ստի, չարիքի ու կեղծիքի դեմ պայքարելուց: Ես հոգնել եմ ատելուց: Հայ մարդուն ատելուց: Ափսոսել եմ, որ դավաճանը ինձ ատել սովորեցրեց: Այս արհավիրքից հետո ամեն ինչ է վերաիմաստավորվել իմ կյանքում: Ատելությունը ևս: Կյանքիս հետագա իմաստը ևս:
Ես ատելու եմ միայն հայրենիքի դավաճաններին ու նրան սատարողներին: Ու դա անելու եմ գիտակցված, հետևողական ու սրբազան պայքարի ճանապարհով: Ես ավելի եմ սիրելու էս մի բուռ հողը ու ամեն ինչ անելու եմ կորցրածը հետ բերելու համար: Ես այդպես եմ ընկալում Եռաբլուրում թաղված, կյանքը հայրենիքին տված տղերքի պատգամը:
Հոմերոսն ասում էր, Աստված միշտ գտնում է մեղավորին: Միշտ: Իրական մեղավորին: Իրական կյանքում:
Եռաբլուրը վիրտուալ չի: Իրական է:
Դավաճանությունը վիրտուալ չի, իրական է:
Զոհերը, վիրավորները, անհետ կորածներն ու գերիները վիրտուալ չեն, իրական են:
Մաս մաս արվող Արցախն ու Հայաստանը վիրտուալ չեն, իրական են:
Լրտեսներն ու գործակալները վիրտուալ չեն, իրական են:
Դավաճանը անուն ունի: Ցեղ ունի:
Տղերք ջան, երեխեք ջան, կներեք մեզ, բայց երբեք չներեք ձեզ դավաճանածներին:
***
Եթե դուք ինքներդ ձեզ համոզում եք, որ դավաճանի կազմակերպած երթին մասնակցելով, դուք նրան չեք սատարում, այլ տղերքի համար եք գնում Եռաբլուր, ապա խնդրում եմ հիշել՝
1. Տղերքի համար կարող էիք գնալ Եռաբլուր այսօր կամ վաղը ավելի ուշ, ցանկացած օր։
2. Միանալով երթին՝ դուք համաձայնվում եք դավաճանի տված 5000 զոհերին, 10000 վիրավորներին, հազարավոր անհետ կորածներին, հարյուրավոր գերիներին, հազարների տուն կորցնելուն, Սյունիքն ու Արցախը հանձնելուն։ Դուք ներում եք նրան։ Դուք ժպտում եք նրան։
3. Մասնակցելով դավաճանի կազմակերպած երթին՝ ալիեւին ու նրա արածներին ասում եք այո,
4. Մասնակցելով երթին՝ դավաճանի ու նրա կնոջ ձեռքերի արյունը քսում եք ձեզ վրա։
Ձեզ աշխատանքից չեն հեռացնելու, քանզի դուք եք իրենց հեռացնելու մեր երկրից ու կյանքից։ Թույլ մի տվեք, որ դրանց դեմքերի կողքը ձերը երեւա։ Դա խարան է, ամոթ ու անարգանք զոհվածների նկատմամբ։ Մարդասպանի կողքը մի՜ կանգնեք։ Հանցակից մի՜ դարձեք։ Հիշատակ մի՜ պղծեք։
Հ.Գ. Եթե օլիգարխները, ասֆալտ փռողները սպառնում են ձեզ աշխատանքից հեռացնել, մի՜ մտածեք։ Ողջ փաստաբանական համայնքը կանգնած է ձեր կողքին։ Փրկեք ձեր դեմքը, մենք կփրկենք ձեր աշխատանքը։ Օրերի հարց է սրա գնալը։
Հ.Գ.2 Նայեք սորոսական կենդանիները ինչպես են հումորներ անում մարդկանց տուն կորցնելու վրա ու պատասխան տվեք ձեզ՝ դրանց կողքն եք կանգնելո՞ւ:(սքրինները՝ մեկնաբանությունում)
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը