Ով այսօր մասնակցում է ամոթանքի երթին, ինքնաբերաբար դառնում է մեղսակից
Այսօրվա նրա քայլը լակմուսի թղթի պես բացահայտելու է մեզ այս վիճակին հասցրած պատասխանատուներին ու մեղսակիցներին։
Ով այսօր մասնակցում է ամոթանքի երթին ինքնաբերաբար դառնում է մեղսակից ոչ միայն մոտ 5 հազար մահերի, ավելի քան 10 հազար վիրավորների, շուրջ 90 հազար տեղահանվածների, Արցախի գրեթե 3/4-ի կորստի, այլև արցախյան առաջին հաղթանակած պատերազմի ազատամարտիկների անարգման մեջ, քանի որ նրանք չէին զոհվել, որ այսօր դավաճանաբար հանձնենք այդ հողերը ու մի հատ էլ շոու կազմակերպենք։
Այսօրը լավ հնարավորություն է շատերի համար չմիանալով երթին ֆիքսել, որ իրենք էլ են եղել զոհը մանիպուլյացիայի, ապատեղեկատվության ու ստի։
Ով այսօր մասնակցում է ամոթանքի երթին, ինքնաբերաբար դառնում է մեղսակից
Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից