Եռաբլուր։ Հայոց Նահատակաց ուխտավայր։ Հիմքը դրվեց իշխանության համար կազմակերպված դավադրության հետեւանքով նահատակված հայորդիներին Հայրենի հողին հանձնելու համար։ 1990 թվականի մայիսի 27-ի Երեւանի կայարանի տարածքում եղած սադրանքի եւ դրան հաջորդած բախումների հետանքով ունեցանք զոհեր, որոնց հուղարկավորեցին այդտեղ։ Հետո Եռաբլուրը մեծացավ՝ Արցախյան ազատամարտ, նահատակներ, մեր եղբայրները հանգչում էին այդտեղ։ Հետո արդեն Շուշի, ապա մեծ Պատերազմ, հերոսները հանգչում էին այդտեղ։ Հետո խոցված ուղղաթիռի մեր օդաչուները, տարբեր առիթներով՝ Ազատամարտում վաստակ ունեցած հերոսները, Սպարապետը, Զորավար Անդրանիկը, Մոնթեն, Շահենը, գեներալները։ Հետո արդեն Ապրիլյան պատերազմ, մեր հերոսնեիրն այնտեղ ամփոփեցին։ Բոլորի դեպքում, վերջին հրաժեշտ տալիս կար Հաղթանակի զգացումը։ Հաղթող էինք ճանապարհում նրանց։ Բայց այսօր՝ Հայրենիքն ուրացած, այս ամենի կորստի պատասխանատուն որոշել է քայլել դեպի Եռաբլուր։ Թու՞յլ տալ նրան պղծել Հերոսաց Պանթեոնը։ Սա վերջը պետք է լինի սկզբի։ Դավադրության արդյունքում Եռաբլուրի հիմքը դնելուց հետո, ուր երկար տարիներ հերոսների տեղն էր, ու այս ամիսներին էլ հերոսների տեղն էր, չի կարելի թույլ տալ Արցախի ու Հայրենիքի կորստի նոր դավադրության հեղինակին ոտք դնել այնտեղ։ Հին դավադրության հոգեզավակին։ Չպղծենք ԵՌԱԲԼՈՒՐԸ։ Հետագա արդարացումները, թե ստիպելով են տարել, հաշվի չեն առնվելու, չի ներվելու։ Իսկ կազմակերպիչները՝ կանգնելու են պատմության դատաստանի առջեւ։
Չդավաճանել ԵՌԱԲԼՈՒՐԻՆ՝ դավաճան Նիկոլով

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից