ՀՅԴ ջոկատները պատրաստ են պաշտպանել Սյունիքի նոր սահմանները
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը հանդիպել են Կապանի քաղաքապետի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում, մասնավորապես` Կապան քաղաքում և հարակից գյուղերում ստեղծված իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Կապանի քաղաքային իշխանությանն իր աջակցությունն է հայտնել նոր սահմանների պաշտպանության գործում։
ՀՅԴ ջոկատները պատրաստ են պաշտպանել Սյունիքի նոր սահմանները