Մայիսի 7–ը Ռադիոյի օրն է: 1926 թվականի հունիսի 13-ին «Խորհրդային Հայաստան» թերթն ընթերցողներին տեղեկացրեց, որ սկսվել է Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը։ Օգոստոսի 27-ին նույն թերթը գրեց, որ Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են, և մի քանի օրից կայանը կսկսի աշխատել։ 1926 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը։ Այուհետև նույն թվականի մայիսի 7-ին Մոսկվայում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Ռադիոյի օրը։ Այդ օրվանից Հայաստանում ևս մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի օր։
Այսօր Ռադիոյի օրն է