Հոսանքի գինը պատրաստվում են բարձրացնել, բայց էլի խաբելով
Հոսանքի գինը պատրաստվում են բարձրացնել, բայց էլի խաբելով։ Թե բա «քիչ սպառողների համար չի բարձրանալու գինը»։
Եւ քիչ սպառողին (կարդա՝ սոցիալապես անապահով խավին) թվալու է, որ գնի ավելացումն իրեն չի վերաբերվում։
Իրականում գնի ավելացումն իրեն վերաբերվում է համարյա նույն ձևով, ինչպես և բոլորին, քանի որ ավտոմատ աճելու է այն ամենի գինը, ինչը կապված է էներգակիրների հետ՝ հացից սկսած։
Ուղղակի հացի համար 10–20–30 ավել դրամ վճարելիս նա չի հասկանալու, որ իր «չթանկացած հոսանքի» գինն է դա։
Հ.Գ. Գիտեմ, որ նիկոլականների ամենօրյա խաբեությունների շարքում սա արտառոց բան չէ։ Եթե Հայաստանի տնտեսությունն այսպիսի աղետալի վիճակում չլիներ, գուցե այս մասին ոչ էլ գրեի...
Հոսանքի գինը պատրաստվում են բարձրացնել, բայց էլի խաբելով