Կարծիք

21.12.2020 13:57


Հայոց եկեղեցի անգամ մոնղոլ-թաթարները չեն մտել զինված թիկնապահներով․ ումի՞ց ես վախենում եկեղեցում, Նիկո՛լ

Հայոց եկեղեցի անգամ մոնղոլ-թաթարները չեն մտել զինված թիկնապահներով․ ումի՞ց ես վախենում եկեղեցում, Նիկո՛լ
Հայոց եկեղեցի անգամ մոնղոլ-թաթարները չեն մտել զինված թիկնապահներով։ Ումի՞ց ես վախենում Եկեղեցում, Նիկո՛լ, Աստծո՞ւց, հոգևորականի՞ց։ Մարդ ինչքան պետք է հանցագործ լինի, վախկոտ լինի, մեղավոր զգա իրեն, որ զինված շքախմբով մտնի եկեղեցի։ Շատ ճիշտ արեց հոգևորականը որ դուրս հրավիրեց։ Մենք լիքը դեպքեր գիտենք, երբ հոգևորականը կռվել է՝ մի ձեռքով զենք, մյուսով խաչ։ Հողը պաշտպանած, հողի համար կյանք տվող հոգևորականներ ունենք, ու հոգևոր դասը չի կարող չմերժել Նիկոլին։ Նա իր քայլն արեց, բոլորդ էլ ձեր մասով կարող եք մերժել դավաճան հողատուին։
Նիկոլը Սյունիքում հասկացավ, որ մի քանի ժեխի մոտ ունի աջակցություն։ Կարող ես հաջորդ փորձը անել հերթով մարզեր գնալով, բայց քեզ մերժելու են բոլորը՝ հոգևորականից մինչև հողագործ։ Քեզ լսելու են միայն քո հետ գնացած թիկնապահ-նախարար-խոսնակները, քո աջակիցներն արդեն մարդահաշիվ չեն։
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը