Կարծիք

21.12.2020 15:40


Վաղը ես իմ կոլեգաների ու ընկերների հետ լինելու եմ Հանրապետության հրապարակում

Վաղը ես իմ կոլեգաների ու ընկերների հետ լինելու եմ Հանրապետության հրապարակում
Վաղը, դեկտեմբերի 22-ին, եկեք Հանրապետության հրապարակ հայտնելու ձեր քաղացիական դիրքորոշումը։
«Բժիշկները քաղաքականությունով չեն զբաղվում» կեղծ ուղերձը շատ բուժաշխատողներին կաշկանդում է բարձրաձայնել սեփական կարծիքը։ Քաղաքացի լինելը չի նշանակում քաղաքականությունով զբաղվել, իսկ բժիշկները՝ լինելով հասարակության առաջատարներ, պարտավոր են օրինակ ծառայել։
Այսպիսո՛վ, քաղաքացիական դիրքորոշումը բարձրաձայն արտահայտելը ոչ թե մեր իրավունքն է, այլ պարտականությունը և մենք պարտավոր ենք բուժել ոչ միայն մարդուն, այլ նաև հասարակությանը, երբ առաջանում է դրա կարիքը։ Մեր հասարակությունը, մեր երկիրը ծանր հիվանդ է և մեր օգնության կարիքն ունի, եկեք օգնենք։
Վաղը ես իմ կոլեգաների ու ընկերների հետ լինելու եմ Հանրապետության հրապարակում։
Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը