Փառք ու պատիվ արժանապատիվ սյունեցիներին, որ արգելեցին ազգադավի շրջագայությունը
Փառք ու պատիվ արժանապատիվ սյունեցիներին, որ արգելեցին ազգադավի շրջագայությունը։
Փառք ու պատիվ Պարգև քահանա Զեյնալյանին, որ զգետնեց նիկոլ ստահակին։
Սիրելի հայրենակիցներ, սիրելի արժանապատիվ հայեր, պահը օրհասական է, կորցնում ենք պետություն, պետականություն, հայրենիք։
Ազգադավ իշխանությունը շարունակում է թշնամուն՝ հայրենի հողերի հանձնման հաղթարշավը։Սպասելը կործանարար է բոլորիս համար, վտանգված է մեր երեխաների, հայ ժողովրդի ապագան։
Չնայած մեր բազմաթիվ կոչերին, ոստիկանությունը շարունակում է ազգադավ իշխանությունների ձեռքին մնալ որպես բութ գործիք։Միայն սպասվելիք հանրահավաքի մեծաքանակությունը կարող է կազմալուծել, կազմաքանդել ոստիկանության աշխատանքը և բացառել բախումները։
22.12.2020թ. պետք է լինի մեր պայքարի ամենավճռական օրը, պետք է արժանապատիվ հայերով միասնաբար հեռացնենք թուրքահպատակ նիկոլին և իր թմին՝ անհոգի ստրուկներին։
ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ։
Հայրենիքի կորստյան վտանգով մտահոգ արժանապատիվ, ինքնասիրություն ունեցող քաղաքացիներին՝կոչ եմ անում ակտիվորեն իրականացնել քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, հանրապետության ողջ տարածքում, միանալ դասադուլին, գործադուլին և 22.12.2020թ. ժամը՝ 12:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։
Փառք ու պատիվ արժանապատիվ սյունեցիներին, որ արգելեցին ազգադավի շրջագայությունը