Նիկոլը լայնածավալ պայքար է սկսել իր ժողովրդի դեմ՝ հանուն իր խղճուկ իշխանության
Եթե Նիկոլի գործողությունները չլինեին դավաճանական, ապա նա կօգտվեր երկրում ստեղծված իրավիճակից: Նա կհեռանար, հայտարարելով, որ հայ ժողովուրդը դեմ է իր կառավարմանը, և թեկուզ հաստատվել է խաղաղություն, այնուամենայնիվ այդ խաղաղության պայմանները պետք է բանակցվեն դետալացված և մինչև վերջ:
Նա պետք է հայտարարեր, որ հանուն իր երկրի, հնարավորություն է տալիս այլ քաղաքական ուժերին՝ բանակցություններ սկսել, հայտարարության բոլոր կետերի կատարման վերաբերյալ, այնպես, որ դրանք ընդունելի լինեն նաև հայ ժողովրդի համար: Նիկոլը չի արել և չի անում դա՝ թույլ տալով, որ նոյեմբերի 10-ից հետո եղած բանակցային բոլոր հնարավորթյուններն ու բացերը լուծվեն հօգուտ ադրբեջանի:
Ոչ մի պետության սահման չի գծվում միակողմանի՝ առանց հաշվի առնելու այդ սահմանի առանձնահատկությունները: Սովետական Հայաստանն ու սովետական ադրբեջանը ապրել են այլ համակարգում, այլ գաղափարների տակ և այսօր այն գոյություն չունի: Չկա նաև որևէ իրավական հիմք՝ այդ սահմաններին անցնելու համար: Դա նշված չէ նաև նոյեմբերի 10-ի հայտարարության տեքստում:
Պատերազմն ավարտվել է այնտեղ, որտեղ կանգ են առել կողմերի ռազմական ստորաբաժանումները: Չկան նշված ժամկետներ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային դեմարկացիա անցկացնելու վերաբերյալ: Հետևաբար այդ հարցը բանակցային հարցերից մեկը պետք է լինի: Այս շտապողականությունից ու Նիկոլի կապիտուլիացիոն քաղաքականությունից օգտվում է միայն ադրբեջանը:
Նիկոլը փոշիացրել է բանակցություններ բացելու, իրավիճակն Արցախում ու Հայաստանի սահմաններին շտկելու բոլոր հնարավորությունները: Նիկոլը վաճառելով ամեն ինչ, միտումնավոր կամ անգրագիտությամբ ձախողելով պատերազմի ողջ ընթացքը՝ հայ ժողովրդին հասցրել է իր պատմության ամենավտանգավոր կետին: Հիմա էլ լայնածավալ պայքար է սկսել իր ժողովրդի դեմ՝ հանուն իր խղճուկ իշխանության:
Հայաստանում ուժային կառույցները ցույց տվեցին, որ կամ պետք է դուրս գան ծառայությունից, եթե ունեն պատիվ ու նվիրվածություն Հայրենիքի առջև: Կամ էլ պետք է կախվեն աշխատավարձից, ու դուրս գան սեփական ժողովրդր դեմ՝ պաշտպանելով Նիկոլի դավաճանական գործողություններն ու անգործությունը:
Նման ոստիկանները, նման զինվորականները, նման դիվանագետները պե՞տք են մեզ արդյոք:
Նիկոլը լայնածավալ պայքար է սկսել իր ժողովրդի դեմ՝ հանուն իր խղճուկ իշխանության