Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 35-ը, ավազակային հարձակման 2 դեպքից` 1-ը, կողոպուտի 4 դեպքից` 3-ը, գողության 50 դեպքից` 26-ը, իսկ խուլիգանության` 5 և խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, գողության` 2 և խարդախության 1 դեպք:
Անցած չորս օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 7 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում