Քաղաքական

24.12.2020 11:55


Ներողություն, որ քվեարկել եմ «Իմ քայլի», օգտին, ղալաթ եմ արել, ձեռքս կտրվեր չստորագրեի. քաղաքացի

Ներողություն, որ քվեարկել եմ «Իմ քայլի», օգտին, ղալաթ եմ արել, ձեռքս կտրվեր չստորագրեի. քաղաքացի

Այս պահին քաղաքացիները շարունակում են ակցիա անել կառավարության մոտ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Քաղաքացիներից մեկի խոսքերով, մենք այսօր Սյունիք ենք կորցնում. «Ի՞նչ ենք անելու հետ: Եթե այսպես շարունակվի, Սյունիքը կորցնելու ենք»:

Քաղաքացու խոսքերով, ինքը ցավում է երկրի համար. «Բարոյական մարդը ցանկացած բնագավառ ձախողելուց հետո հրաժարական է տալիս, իսկ այս դեպքում 5 հազար զոհ ունենք, 10 հազար վիրավոր, իսկ նա ուզում է մնալ: Հույսս դնեմ նրա՞ վրա: Հավատացել եմ, սխալվել եմ, ժողովուրդ, ներողություն, որ քվեարկել եմ «Իմ քայլի», օգտին, ղալաթ եմ արել: Ձեռքս կտրվեր չստորագրեի»:

Աղբյուրը՝ Analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը