Մինասի որմնանկարները Գյումրիից Երևան տեղափոխելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը մեծ դժգոհություն է առաջացրել հազարավոր գյումրեցիների շրջանում:
Այսօր Մինասի որմնանկարների տեղափոխման դեմ հանդես եկող նախաձեռնող խմբի ներկայացուցիչների անունից հեռուստալրագրող Հասմիկ Մելքոնյանը, «Շիրակ կենտրոնին»՝ հանրայնացնելու խնդրանքով տրամադրել է հետևյալ նամակ-ահազանգը, որում մասնավորապես ասվում է.
Աղետից հետո Գերագույն իշխանությունների և նրանց մարիոնետների սկսած դիակապտությունը Շիրակի մարզում շարունակվում է. սկզբում գունավոր մետաղի և թանկարժեք ջրախողովակների տեսքով, հետո արժեքավոր կոնստրուկցիաների, հաստոցների, գործարանների պահեստների թալանով:
Հերթն այսօր հասել է մշակութային արժեքների «փրկությանը»: (Միակը, ով աղետից անմիջապես հետո զբաղվեց որմնանկարների վրա սարկոֆագներ կառուցելով` Վանո Սիրադեղյանն էր):
Հարցեր Կառավարությանը.
Տիկին Պողոսյան, իսկ Մարմաշենի Վանական համալիրը Արգենտինա տեղափոխելու կառավարության որոշում չի՞ նախապատրաստվում…
Ի՞նչ էինք անում մենք` գյումրեցիներս քսաներեք տարիների ընթացքում, որ չենք զբաղվել Մինասի որմնանկարները փրկելով.
Մեր «առատ քաղաքում», որն իշխանությունները աղետից հետո «խրախճանքի և երջանկության հովտի» են վերածել, «վայելքներից հարբած», մոռացել էինք Մինասի որմնանկարների մասին:
Կառավարության 500-Ա` Մինասի որմնանկարները Գյումրիից տանելու մասին որոշումը կարդալուց հետո.
Շիրակի մարզի Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը երբևէ «ամրացված» չի եղել Շիրակի մարզպետարանին, և պետական սեփականություն հանդիսանալ չի կարող:
Որմնանակարները հանրային սեփականություն են, պատկանում են հատկապես այն գործարանների բանվորներին և նրանց ժառանգներին, ովքեր կամ պետական պլանները գերակատարելու կամ արհմիություններին վճարված գումարների հաշվին պատվիրել են այդ որմնանկարները:
Մշակույթի նախարարին. Գյումրիում կտրուկ հայտարարություններ անելուց առաջ, խորհեցեք... Իրոք Շիրակի մարզում «շատ արժեքներ կան»… մենք այդ շատին արժանի ենք: Այդ «շատը» բորշչ չի, որ թթվի, կեսը տանեք:
ՀՀ Կառավարության որոշման հիմք է հանդիսացել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջերի 2011թ.-ի փետրվարի 8-ի առաջարկությունը:
Էրնեստո Էրնեկյանին.
Մեր քաղաքից արժեքները հենց այնպես դուրս չեն գալիս: Մեր քաղաքը միստիկ քաղաք է... արժեգողերը եթե իրենք չեն պատժվում, նրանց առաջին սերունդը հաստատ պատժվում է:
Գիտենք, որ բիզնեսը հայրենիք չունի, բայց...
Կառավարության այդ որոշման նախագծի հիմք է հանդիսացել ՀՀ տարածքային կառավարման նախարարության 12.03.11թ. թիվ 03/15/1366-11, ՀՀ ֆինանսների նախարության 15.03.11թ. թիվ 4.3-2/2448-11 «դիտողություններ և առաջարկություններ չունի» բառակապակցությունը Երևանյան այս գերատեսչությունների կրավորական պահվածքը ինչ որ տեղ հասկանալի է, շատ են ծանրաբեռնված, իսկ ՀՀ Շիրակի մարզպետարանի 16.03.11թ. թիվ 01/1025-11 «դիտողություններ և առաջարկություններ չունի» վերտառությունը պատեհապաշտության լավագույն օրինակ է, որի ջատագովը Շիրակի մարզպետարանի աշխատակից Կիրակոսյան Հասմիկն է. 15 տարի անընդմեջ, տարեկան ամենաքիչը 45-50 անգամ մասսայաբար բռնաբարում է հայոց լեզուն` իր ելույթներով, որոնք հայերեն չիմացողների կամ վատ իմացողների համար` ապշեցուցիչ են, հայերենի իմացությունն ունեցողների համար` արհավիրք: Աբովյան 131 հասցեում գտնվող «Անի» ռեստորանի շենքը աղետից հետո դարձավ մշակույթի կենտրոն, սակայն մշակույթի աշխատողներից ոչ մեկը գործ չունեցավ այդ կենտրոնի հետ: Քաղաքապետարանը երկհարկանի այդ կառույցը նվիրեց Հասմիկ Կիրակոսյանին, իսկ վերջինս մոտավորապես 80 հազար դոլարով այն անմիջապես օտարեց, այնպես որ զարմանալի չէ այս տիկնոջ ոգևորությունը Մինասի որմնանկարները օր առաջ քաղաքից հանելու: Իրեն ամենագետ համարող այս տիկինը ամենապարզ տեղեկատվություն նույնիսկ չունի այն տեխնոլոգիաների մասին որոնք կիրառվում են որմնանկարները փրկելու համար, միայն եթերում գոռում է փրկում ենք ...
Ըստ մասնագետների պատից որմնանկարները անջատելուց և հատուկ ճկվող հենքի վրա տեղադրելուց հետո, վերջիններս այլևս ՓՐԿՎԱԾ են և նրանք կարող են տեղադրվել ցանկացած պատի վրա:
Ուրեմն և ակնհայտ է. ԵՐԵՎԱՆ ՏԱՆԵԼՆ ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ ԲԻԶՆԵՍ Է, ՈՉ ԹԵ «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ» ՄԻՍԻԱ:
Առաջարկություն վարչապետին և նրա աշխատակազմին.
500-Ա որոշման վերնագրի «տեղափոխելու» բառը հանել, «վերականգնելու» բառից հետո կարդալ՝ «որմնանկարները իր իսկական տիրոջը` Գյումրու բնակիչներին վերադարձնելու մասին»:
Տեղական հանրաքվեի միջոցով որոշել, թե որ գերատեսչություններին են ի պահ տրվելու որմնանկարնները, մինչև Գյումրու պատկերասրահի կառուցումը:
Հանձնարարել Շիրակի մարզպետարանին և Գյուրմրու քաղաքապետարանին կազմակերպելու հայտերի ընդունումն ու հանրաքվեի անցկացումը:
Միջնորդել «Արմենիա» ՓԲԸ-ին իր միջոցներով ավարտել «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարների վերականգման աշխատանքները և այն որպես բարեգործություն թողնելով Գյումրիին:
Գյումրու քաղաքապետին՝ տալ առաջարկություն, որևէ անանուն աղբյուր-հուշարձան Էրնեստո Էրնեկյանի անունով կոչելու վերաբերյալ:
Մինասի որմնանկարների տեղափոխման դեմ հանդես եկող նախաձեռնող խմբի ներկայացուցիչների անունից` Հասմիկ Մելքոնյան
Նամակ-ահազանգ