Ռուբեն Գևորգյան. «Եթե զոհվում է հայ զինվոր, ուրեմն թշնամին պատերազմում է»
Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանն անդրադառննալով հայապահպանության խնդրին՝ ասել է, որ այսօր շեշտակի պետք է նայել աշխարհի աչքերին՝ զգացնել տալով նրան մեր մեռնելու կամքը հայրենիքի ամեն մի թիզ հողի համար։
–Այսօր հայ ժողովուրդն իր հայացքը պետք է դարձնի Սարդարապատին, Բաշ Ապարանին, Արցախի ազատագրական պայքարում տարած հաղթանակներին՝ արթնացնելով իր մեջ հավաքական ուժի գիտակցությունն ու ինքնաճանաչումը, որն էլ պետք է դառնա մեր ժողովրդի շարունակական հաղթանակների գրավականը,– ասել է նա։
Նա ընդգծել է, որ պետք չէ նեղանալ արդեն իսկ մեզանից նեղանալու իրավունք ունեցող հայրենիքից, ու չպահանջենք բարուրի մեջ գտնվող մեր անկախ պետությունից այն, ինչը կպահանջեր մի ժողովուրդ հարյուրամյակների ընթացքում կայացած իր պետությունից։
–Խոսքս թող չնմանվի պատերազմի կոչ անողի խոսքի, քանի որ ոչ մեկս չի ցանկանում պատերազմ, բայց հարկավոր է վերջ դնել ոգի չունեցող նենգ ու լեղի այդ Ադրբեջան կոչված խառնաշփոթ ոտնձգություններին։ Եթե զոհվում է հայ զինվոր, ուրեմն թշնամին պատերազմում է։ Ի վերջո, սպանված ամեն մի զինվորի համար տրված խիստ պատասխանը մեր բարոյականության բարձրագույն դրսևորումներից մեկը կլինի,– իր խոսքն ավարտել է Ռուբեն Գևորգյանը։

7or.am