Բեռնար Ֆասիեն ի գիտություն է ընդունում Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունը
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում այդ կառույցի թուրք նախագահ Մեվլութ Չավուշօղլուն ադրբեջանական պատվիրակության ջանքերով վերականգնեց ԵԽԽՎ–ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը։ Այս կապակացությամբ ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին և այսօր ստացել է նրա գրավոր պատասխանը։
«Ես ի գիտություն եմ ընդունում Ձեր արտահայտած մտահոգությունը, որ առկա է վտանգ, որ վերոհիշյալ հանձնաժողովի աշխատանքները կարող են միջամտել ԵԱՀԿ ՄԽ կողմից տարվող բանակցություններին, որի համանախագահի պաշտոնն եմ ստանձնել ես Ֆրանսիայի կողմից»,–մասնավորապես ասված է Բեռնար Ֆասիեի պատասխան նամակում։
Այնտեղ նա արձանագրել է նաև, որ այդ հանձնաժողովի վերականգնումը ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի անձնական նախաձեռնությունն է։
–Այսինքն, ԵԱՀԿ ՄԽ փաստացի համանախագահն ուղղակիորեն փաստում է այն, ինչի մասին բազմիցս արձանագրել է հայկական կողմը, որ ԼՂ–ի հարցով ենթահանձնաժողովի վերակենդանացումը բացառապեսԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի անձնական նախաձեռնությունն է, և այդ նախաձեռնությունը, բնականաբար, պայմանավորված է մեկ խնդրով՝ ԵԽԽՎ–ումունենալ ԼՂ–ի հարցով հակահայ բանաձև և դա պարտադրել կատարման համար,–ԱԺ հայտարարությունների ժամին ասել է Նաիրա Զոհրաբյանը։
Բեռնար Ֆասիեն ի գիտություն է ընդունում Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունը
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում այդ կառույցի թուրք նախագահ Մեվլութ Չավուշօղլուն ադրբեջանական պատվիրակության ջանքերով վերականգնեց ԵԽԽՎ–ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը։ Այս կապակացությամբ ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին և այսօր ստացել է նրա գրավոր պատասխանը։
«Ես ի գիտություն եմ ընդունում Ձեր արտահայտած մտահոգությունը, որ առկա է վտանգ, որ վերոհիշյալ հանձնաժողովի աշխատանքները կարող են միջամտել ԵԱՀԿ ՄԽ կողմից տարվող բանակցություններին, որի համանախագահի պաշտոնն եմ ստանձնել ես Ֆրանսիայի կողմից»,–մասնավորապես ասված է Բեռնար Ֆասիեի պատասխան նամակում։
Այնտեղ նա արձանագրել է նաև, որ այդ հանձնաժողովի վերականգնումը ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի անձնական նախաձեռնությունն է։
–Այսինքն, ԵԱՀԿ ՄԽ փաստացի համանախագահն ուղղակիորեն փաստում է այն, ինչի մասին բազմիցս արձանագրել է հայկական կողմը, որ ԼՂ–ի հարցով ենթահանձնաժողովի վերակենդանացումը բացառապես ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի անձնական նախաձեռնությունն է, և այդ նախաձեռնությունը, բնականաբար, պայմանավորված է մեկ խնդրով՝ ԵԽԽՎ–ում ունենալ ԼՂ–ի հարցով հակահայ բանաձև և դա պարտադրել կատարման համար,–ԱԺ հայտարարությունների ժամին ասել է Նաիրա Զոհրաբյանը։
7or.am