Կարծիք

27.12.2020 20:49


Նիկո՛լ, հասարակությունը քեզնից ոչ թե հարցազրույց, այլ ցուցմունք է ակնկալում

Նիկո՛լ, հասարակությունը  քեզնից ոչ թե հարցազրույց, այլ ցուցմունք է ակնկալում
Ինչքան ժամանակ է՝ ազգադավը հարցազրույցների ու լայվերի միջոցով ճամարտակելով փորձում է հասարակությանը շեղել հայրենիքի առջև ծառացած խնդիրներից, կամ նույնն է, թե փորձում է ժողովրդի ականջներից լապշա կախել (ի դեպ, իր մոտ դա շատ լավ ստացվում է): Նույն ոճով են առաջնորդվում նաև նիկոլական ոգին իրենց մեջ կրող բազմաթիվ կայքեր ու ֆեյքեր, որոնց նպատակն է կեղծել, խեղել, խեղաթյուրել, Նիկոլի քիմքին հարմարեցնել այն տեղեկատվությունը, որը հրամցվում է ժողովրդին։Իհարկե կան բարեխիղճ կայքեր, որոնք չեն ճկվում ու հարմարվում ազգադավի ցանկություններին։
Միակ բանը, որ գերազանց է ստացվում այս իշխանության մոտ, թերևս հասարակության պառակտումն է սոցցանցերի միջոցով, որը առավել ակնառու դարձավ պատերազմի և խայտառակ կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հասարակության որոշակի հատված ուղղակիորեն «զոհ» դարձավ ստահոդ լուրերի։
Ինչ խոսք, ֆեյքերի ճահուկը շատ լավ էր աշխատել։
Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում չդիտել դավաճանի հարցազրույցները և լայվերը, իսկ ճիշտ ինֆորմացիայի տիրապետելու համար ավել ոչինչ հարկավոր չէ, պարզապես պետք է մեզ շրջապատող այն անձանց, ովքեր «զոհ» են սուտ տեղեկատվության, բացատրել և իրենց ֆեյսբուքյան էջերից dislike անել այն կայքերը, որոնք հրապարակում են այնպիսի հոդվածներ, ինչպես օրինակ, «Չեք պատկերացնի ինչ արեց Նիկոլը Ալիևին» կամ « Նիկոլը պատռեց Պուտինի իրական դեմքը»։
Սարսափելի է, երբ 21-րդ դարում մարդիկ զրկված են օբյեկտիվ և ճշմարիտ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, Նիկոլիզմին հարիր վարքագիծ է՝ մարդկանց «կերակրել» սուտ տեղեկություններով`շատ դեպքերում տարածելով այս կամ այն մարդու թալանչի և հանցագործ լինելու մասին նյութեր։
Հենց այս կերպ է ներկայիս իշխանությունը շեղում ու զոմբիացնում հասարակությանը։
Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը