Կարծիք

28.12.2020 09:18


Ադրբեջանցի քարոզիչները կա՛մ չեն տիրապետում Արցախի քարտեզին, կա՛մ մերոնք մոտեցել են Հադրութին

Ադրբեջանցի քարոզիչները կա՛մ չեն տիրապետում Արցախի քարտեզին, կա՛մ մերոնք մոտեցել են Հադրութին
Ադրբեջանցի քարոզիչները կա՛մ չեն տիրապետում Արցախի քարտեզին, կա՛մ մերոնք մոտեցել են Հադրութին։
Ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունները, թե բախումներ են Հադրութի Տող գյուղի մոտակայքում, առնվազն անհավատալի են, քանի որ Տողը և շրջակա տարածքը՝ առնվազն 10կմ, արդեն 1,5 ամիս թշնամու հսկողության տակ են։
Հադրութի Տող գյուղից մինչև Կարմիր շուկա, որը հայկական կողմի հսկողության տակ է, 10կմ է, իսկ մինչև Ճարտար մոտ 25կմ։
Եթե իրականում Տող գյուղում մարտեր են հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, ապա մենք գործ ունենք նոր իրողության հետ, ըստ որի՝ հայկական բանակը առնվազն 10կմ ազատագրել է, իսկ Տող գյուղից մինչև Հադրութ 9կմ է։
Ավելի հակված եմ կարծելու, որ սա ադրբեջանական տեղեկատվական սադրանք է։ Կամ մարտերը այլ տեղում են, և թշնամին փորձում է ուշադրություն շեղել։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը