Տարածքները հանձնվել են մարդկանց հետ միասին, այստեղ կան հանցագործության հատկանիշներ․ Լարիսա Ալավերդյան
Իշխանությունը սխալ է գործել՝ ստորագրելով այդ չարաբաստիկ եռակողմ հայտարարությունը, չխնդրելով ինչ-որ օրեր, շաբաթներ, որ այն տարածքներում, որտեղ մինչև փաստաթուղթը ստորագրելը ժամ առաջ ընթանում էին թեժ մարտեր, մարդիկ դուր գան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու է իշխանությունը պատերազմից մեկուկես ամիս անց թաքցնում գերիների ու զոհերի իրական թիվը։
«Ստացվել է, որ տարածքները հանձնվել են մարդկանց հետ միասին։ Այն, որ գտնվեցին մի քանի հոգի, սկզբում վեց հոգի, հետո երկու, դա ապացույցն է նրա, որ մարդիկ կային այդ տարածքներում։ Ես չեմ կարող ասել այստեղ անգործություն կամ չարամտություն է տեղի ունեցել, բայց փաստ է, որ կան հանցագործության հատկանիշներ։ Այդ հարցի շուրջ երկար մտածել չէր պահանջվում, ընդամենը պետք էր պահանջել ժամանակ, մի շաբաթ կամ ավելի երկար, որ այն մարդիկ, ովքեր հայտնվել էին թշնամու թիկունքում կամ այն տարածքներում, որոնք հանձնվում են, կազմակերպված դուրս գան»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով, քանի որ փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել առանց քննարկման կամ համաձայնեցման, ստացվել է այնպես, որ մարդիկ մնացել են թշնամու կողմից գրավված տարածքներում կամ թիկունքում։
«Պատմությունն ապացուցում է, որ միշտ չէ, որ պետությունները պատրաստ են ճշմարտությունն ասել, որովհետև եթե թվով մեծ մարդիկ լինեն գերի և զոհ, ապա դժգոհության ալիք կարող է բարձրանալ իշխանության դեմ։ Այս պարագայում իշխանությունը կրկին մտածում է զսպել այդ դժգոհության ալիքը։ Մենք գիտենք, որ կան մարդիկ, որոնք զոհված են և արդեն հուղարկավորվել են, բայց նրանց անունները պաշտոնական ցանկում դեռևս չկա։ Դա պատահում է այն իշխանությունների հետ, որոնք այլևս պոպուլյար չեն, ժողովրդի մոտ կորցրել են վստահությունը և աշխատում են այդ տեղեկությունը տալ մաս-մաս»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։