Կարծիք

28.12.2020 12:30


Թուրքը լսել է, որ տղերքը գյուղեր են մտել սնունդի համար, լսել են, որ խմբերի են բաժանվել, լսել են մոտավոր անցած ճանապարհի մասին․․․

Թուրքը լսել է, որ տղերքը գյուղեր են մտել սնունդի համար, լսել են, որ խմբերի են բաժանվել, լսել են մոտավոր անցած ճանապարհի մասին․․․

Մեր անգրագիտությունից, կամ անկազմակերպվածությունից օգտվում է Ադրբեջանը։

Հրաշքով փրկված վեց տղերքին պետությունը չարգելեց, որպեսզի այս փուլում չխոսեն և չպատմեն թե ու՞ր են եղել, ինչպե՞ս են ապրել, ովքե՞ր են եղել, քանի՞ հոգով են եղել և այլն։

Թշնամին 18 հոգու մասին էր լսել և լսել էր, որ վեցն առանձնացել են, այսինքն 12-ը դեռ չկան։ Գիշերը թշնամին ինֆո է տարածում, որ գյուղում (այստեղ կարևոր չէ գյուղի անունը) մարտի են բռնվել հայերի հետ, որոնցից 6-ին սպանել են, իսկ 6-ին գերեվարել, ընդհանուր 12․․․

Թուրքը լսել է, որ տղերքը գյուղեր են մտել սնունդի համար, լսել են, որ խմբերի են բաժանվել, լսել են մոտավոր անցած ճանապարհի մասին, այսինքն՝ մենք էլի դասեր չենք քաղում և տեղեկատվական անվտանգությունը պետությունը թողնում է քաղաքացիների իրավագիտակցության վրա․․․

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը