Լրահոս

11.05.2011 14:16


Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»–ի առաջնորդներից մեկը պայքարելու է նախագահի պաշտոնի համար

Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»–ի առաջնորդներից մեկը պայքարելու է նախագահի պաշտոնի համար

«Ալ–Մասրի ալ–Յաում» կայքը հայտնում է, որ Իսլամական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ղեկավարներից մեկը՝ Աբդելմունիմ Աբուլֆութուհը, վերջնական որոշում է ընդունել Եգիպտոսի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը դնելու մասին։

Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ Աբուլֆութուհը նախագահական ընտրություններին մասնկացելու է որպես անկախ թեկնածու։ Երկրի ղեկավարի ընտրությունները կայանալու են մինչև 2011թ. վերջը։

«Մուսուլման եղբայրների» հայտնի գործչին նման որոշման են դրդել «իր կողմնակիցների բազմաթիվ խնդրանքներն ու իր օգտին գրեթե սկսված տեղեկատվական քարոզարշավը»։ Ավելի վաղ Աբուլֆութուհը հայտարարել էր Եգիպտոսի նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին։

«Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունն իր հերթին կրկին հաստատել է, թե մտադիր չէ նախագահական ընտրություններում պաշտոնապես առաջադրել սեփական թեկնածուին։ Միևնույն ժամանակ իսլամական կազմակերպության կողմից վերջերս ձևավորված «Ազատության ու արդարության կուսակցությունը» պատրաստվում է մասնակցել այս տարվա աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Այս խորագրի վերջին նյութերը