Լրահոս

11.05.2011 15:08


ԱԳ նախարարն ընդունեց Գերմանիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցչին

Մայիսի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Պատրիցիա Ֆլորին, որն Հայաստան է ժամանել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհդատվությունների մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված համագործակցությունը, թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով, պարբերական քաղաքական երկխոսությունը եւ առկա է հարաբերությունների հետագա ընդլայնման երկուստեք ձգտում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ֆլորը նշեց, որ Գերմանիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը եւ այսօր մեկնարկած ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունները հենց այդ նպատակին են ուղղված:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, Հայաստան-ԵՄ համագործակցությունը եւ Ասոցացման Համաձայնագրի շուրջ ընթացող  բանակցությունները:

Դեսպան Ֆլորի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:

Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիցիա Ֆլորը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը