Աշխարհ

12.05.2011 09:33


Մ. Սահակաշվիլի. «Կոռուպցիայի պատճառով կապիտալը արտահոսում է Ռուսաստանից. մենք այն պետք է ներգրավենք»

Մ. Սահակաշվիլի. «Կոռուպցիայի պատճառով կապիտալը արտահոսում է Ռուսաստանից. մենք այն պետք է ներգրավենք»

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կարծիքով իր երկիրը պետք է ներգրավի «Ռուսաստանից փախչող ֆինանսական ռեսուրսները»։ «Իրականում մենք շատ ենք հետ մնացել կյանքից, այսօր մեր երկիրը դեռևս շատ աղքատ է։ Շատ բան մենք պետք է ոտքի կանգնեցնենք»,–ըստ «Georgia Online»-ի՝ ասել է Սահակաշվիլին։ Վրաստանի նախագահն ընդգծել է, որ Վրաստանը հնարավորինս պետք է օգուտ քաղի իր աշխարհագրական դիրքից։ Սահկաշվիլին նշել է, թե Ռուսաստանում համատարած կոռուպցիա է, այդ պատճառով էլ այնտեղից կապիտալն արտահոսում է։ «Վրսատանում չկա կոռուպցիա։ Հենց այդ պատճառով էլ մենք պետք է տեր կանգնենք այդ կապիտալին»,–հայտարարել է Վրաստանի նախագահը։ Սահակաշվիլին նաև նշել է, որ Թուրքիայում ևս կա կապիտալի ավելցուկ, և Վրաստանը պետք է օգտվի այդ երկու հմարավորություններից։

Այս խորագրի վերջին նյութերը