Կարծիք

02.01.2021 10:54


Ամեն ինչ շատ ավելի շուտ էր որոշված

Ամեն ինչ շատ ավելի շուտ էր որոշված
Այլևս ընդհանրապես զարմանալի չէ, թե ինչու Հայաստան Համահայկական Հիմնադրամի 2019թ․ հունիսին տեղի ունեցած հոգաբարձուների խորհուրդի նիստը նախագահող, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը և Հիմնադրամի Տնօրենը քվեարկության չդրեցին Արցախի Նախագահ Բակո Սահակյանի առաջարկը` որպես 2019-2020 թվականների թիրախային ծրագիր ընդունել Կապան-Կովսական-Մեխակավան-Հադրութ ռազմավարական 3րդ ճանապարհի կառուցումը։ Այս պատերազմում այդ ճանապարհը կապահովեր Արցախի Հանրապետության հարավային շրջանների անառիկությունը։
Նշեմ նաև, որ այդ նիստի վերջում Նախագահ Բակո Սահակյանը սուր ելույթ ունեցավ՝ մատնանշելով ներկաներին, որ իրեն դժվար է հասկանալ Հիմնադրամի ղեկավարության դիրքորոշումը 3-րդ ռազմավարական ճանապարհի կառուցման հարցում և որ Հիմնադրամը շեղվել է իր հիմնական առաքելությունից։
Իսկ դուք զարմանում եք կառավարությանը տված 100 միլիոն դոլարից։ Ամեն ինչ շատ ավելի շուտ էր որոշված((((
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը