Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված, Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները
ՀԱՐՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները:
Միաժամանակ պահանջում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները՝
- Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է հաղորդակցվում, թե՞ միջնորդավորված.
- արդյոք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվո՞ւմ են Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում.
- ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու:
Հ.Գ. Առաջարկում եմ մեր հայրենակիցներին միանալ այս հարցապնդումներին:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից
Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված, Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները