Քաղաքական

04.01.2021 20:33


Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի ԱԳ, Գրիգորի Մարտիրոսյանը` նաև Ֆինանսների նախարար

Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի ԱԳ, Գրիգորի Մարտիրոսյանը` նաև Ֆինանսների նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Ըստ դրանցից մեկի՝ Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանը նշանակվել է նույն պաշտոնում՝ ազատվելով ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ստորագրված մեկ այլ հրամանագրով Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար՝ ազատվելով պետական նախարարի պաշտոնից:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։

Այս խորագրի վերջին նյութերը