Ադրբեջանցիներն ամեն օր թքում են ձեր դեմքին, իսկ դուք մեզ խրոխտ տեքստերով փորձում եք համոզել, թե ոտքի վրա եք, իսկ իրականում՝ գլուխներդ կախ դրանց պայմաններն եք իրագործում
Իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե լրջորեն մտահոգված է գերիների հայրենադարձմամբ, անհետ կորածների որոնմամբ կամ զոհված մեր հայրենակիցների մարմինների վերադարձով։
Վարչապետն իր գրառմամբ, խոսնակն իր պարզաբանմամբ, ԱԱԾ-ն իր հաղորդագրությամբ փորձում են ցույց տալ, թե սա են անում, նա են ուզում․․․ Հավատում ե՞նք, իհարկե ոչ։
Եթե սրանք իսկապես շահագրգռված լինեին այդ հարցի արագ կարգավորմամբ, ապա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ գերիների, անհետ կորածների, զոհվածների մարմինների որոնման հարցերրին ժամկետային ամրագրում կտային այնպես, ինչպես դա Ադրբեջանն արել էր Արցախի երեք շրջանների՝ իր վերահսկողության տակ վերցնելու հարցում (Քարվաճառ, Աղդամ, Լաչին)։
Առանց մեկ կրակոցի շրջաններ հանձնեցին՝ Ադրբեջանի թելադրած կարճ ժամկետում, սակայն առաջնային չհամարեցին գերիների վերադարձման դրույթում ժամկետ սահմանել ու հիմա այս վիճակում ենք։
Հիմա գնում եք լրիվ այլ բանի շուրջ բանակցում-բանակցելու, բայց հուզական, գեղեցիկ տեքստեր գրում, թե բա՝ գերիների հարցով էինք հանդիպել կամ դա ենք որպես նախապայման սահմանել։
Ադրբեջանցիները տարբեր մակարդակներում ամեն օր թքում են ձեր դեմքին, իսկ դուք մեզ խրոխտ տեքստերով փորձում եք համոզել, թե ոտքի վրա եք, իսկ իրականում խելոք, գլուխներդ կախ դրանց պայմաններն եք լուռ իրագործում։
Իսկ դուք հեչ մտածել եք՝ իսկ ձեզ ո՞ր մի լուրջ մարդն է հավատում, վստահում կամ ձեր ասածը որպես ուղենիշ վերցնում։
Ոչնչություններ, դուք և ձեզ արդարացնողները չեք մարսելու։
Ադրբեջանցիներն ամեն օր թքում են ձեր դեմքին, իսկ դուք մեզ խրոխտ տեքստերով փորձում եք համոզել, թե ոտքի վրա եք, իսկ իրականում՝ գլուխներդ կախ դրանց պայմաններն եք իրագործում