Կարծիք

09.01.2021 23:17


Մի՞թե իմ հանդիպածը եղել է իր, այն էլ՝ Նիկոլի ուսապարկը․ դուք ունե՞ք արժանապատություն

Մի՞թե իմ հանդիպածը եղել է իր, այն էլ՝ Նիկոլի ուսապարկը․ դուք ունե՞ք արժանապատություն
Միքայել Զոլյան, Հովհաննես Հովհաննիսյան, Վլադիմիր Վարդանյան, Լուսինե Բադալյան, Բաղդասարյան Նազելի, Սոս Ավետիսյան, Հայկ Գեւորգյան, Բաբկեն Թունյան, Անուշ Բեղլոյան։ Մնացյալներին չհիշատակեմ, ում բարեւել եմ անցնող տարիներին։ Մեկին՝ պաշտոնյաների հետ հանդիպմանը (որոնց հիմա նախկին եք կոչում, իսկ այն ժամանակ լավ էլ ժպտում էիք), մեկ ուրիշին՝ աշխատանքային հարաբերություններից ելնելով, մեկելին՝ ճամփորդություններին, քննարկումներին, ընկերական հավաքներին, հարցազրույցներ տալիս։ Միթե՞ ես սխալվել եմ եւ մարդ էակների չեմ բարեւել, զրուցել։ Մի՞թե իմ հանդիպածը եղել է իր, այն էլ՝ Նիկոլի ուսապարկը։ Ձեզ չեմ վիրավորում, ինքս եմ վիրավորված, քանի որ ոչ միայն շալակել եք դավաճանի պիտակը, այլեւ՝ անգամ մի մեծ դավաճանի պաշտպանելու համար, նրա ապահովության, խորհրդարանական պաշտպանվածության համար բոլորիդ իր են անվանում, ՎԵՇՉ, ՌՅՈՒԿԶԱԿ, ոչինչ։ Դուք ունե՞ք արժանապատություն։ Հայրենիքի կորստից հետո դրա մասին արդեն իմաստ չունի՞ խոսել։ Կոպիտ հնչեց։ Ստիպված հրապարակային գրեցի, բայց այլեւս բավ է։
Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից
На изображении может находиться: экран и в помещении

Այս խորագրի վերջին նյութերը