Հիմնավոր կասկածներ կան, որ Նիկոլ Փաշինյանը պետության հանդեպ դավադրություն է իրականացրել՝ պատերազմը գիտակցաբար չկանգնեցնելով. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Մոսկովյան հանդիպումը վերջին չորս ամսում առաջին օրն էր, երբ թշնամուն որևէ տարածք չհանձնվեց, իսկ մեր գերիներին կարելի էր վերադարձնել, եթե նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը սթափ լիներ, չմոռանար ժամկետի պահանջ դնել, և այդ դեպքում Ադրբեջանը դեմ լինելու որևէ պատճառ չէր ունենա, ուղղակի գերիների վերադարձի հարցը Փաշինյանին չի հետաքրքրում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Գերիների հարցը հիմա Ադրբեջանի ձեռքին խաղաքարտ է, որով ճնշում է Հայաստանին։ Գերիներին պահում են որևէ զիջման համար, հնարավոր է՝ տարածքային կամ այլ բնույթի։ Մեղավորը Փաշինյանն է, ոչ պակաս մեղավոր են նաև իմքայլական պատգամավորները, որոնք մինչև այս պահը նրա հեռացման հարցը չեն դրել։ Ընդդիմադիր պատգամավորները ևս կրավորական ու պասիվ կեցվածք են դրսևորում, երևի երկակի խաղ են խաղում իշխանության հետ»,-ասել է քաղաքագետը:
Ըստ Դանիելյանի՝ իմքայլական պատգամավորները պետք է հասկանան, որ Փաշինյան հետ նույնքան անհատական պատասխանատվություն են կրում. «Ամեն օր պետք է նշել այդ պատգամավորների անունները, նրանք պետք է հասկանան, որ ոչ միայն հանրային պարսավանքի են ենթարկվելու, այլ ավելի լուրջ պատասխանատվության։ Ժամանակն է, որ ունենանք նոր վարչապետ, նոր կառավարություն, որն օժտված կլինի հանրային վստահությամբ և՛ ներսում, և՛ ՌԴ-ի ու մյուս կարևոր աշխարհաքաղաքական խաղացողների մոտ։ Ռուսական և արևմտյան մամուլում Փաշինյանին ծաղրում և արհամարհում են, նույնը՝ Ադրբեջանում և Թուրքիայում»:
Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանը հայ ժողովրդից ավելի է վախենում, քան Ադրբեջանից և Թուրքիայից, նա չի կարող պահանջներ և նախապայմաններ թելադրել, հետևաբար՝ նրան չեն հարգում. «Գերիները մնալու են գերության մեջ, քանի դեռ կառավարությունը չի փոխվել։ Պետք է Ադրբեջանի առջև վերջնագիր դնել. եթե գերիներին մեկ շաբաթում չվերադարձնեք, մենք կմտնենք կառավարություն և նրան կհեռացնենք։ Նա Ադրբեջանի համար Հայաստանի լավագույն ղեկավարն է և ամենաձեռնտու բանակցողը, միգուցե Փաշինյանին պահելու գնով Ադրբեջանը համաձայնի վերադարձնել մեր գերիներին»:
Ստեփան Դանիելյանի պնդմամբ՝ հիմնավոր կասկածներ կան, որ Նիկոլ Փաշինյանը դավադիր ծրագրի մասնակից է, քանի որ պատերազմի ավարտից ամիսներ անց էլ չի հեռանում պաշտոնից. «ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ-ն ասում է, որ Փաշինյանը պատերազմը դադարեցնելու ռուսական առաջարկի մասին տեղյակ չի պահել Անվտանգության խորհրդի անդամներին։ Փաստորեն՝ նա գիտակցված, միանձնյա քայլ է արել, պատերազմի դադարեցման մասին առաջարկը համաձայնեցված էր Ադրբեջանի հետ, բայց նա այդ մասին տեղյակ չի պահել։ Այս հարցի պատասխանը նա չի ուզում տալ, հետևաբար՝ ինքնակամ չի հանձնելու իշխանությունը։ Կասկած կա, որ Հայաստանի պետության հանդեպ դավադրություն է տեղի ունեցել»:
Քաղաքագետի պնդմամբ՝ իշխանությունը չունի ո՛չ հանրության վստահությունը, ո՛չ օտար երկրների հարգանքը, հետևաբար՝ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է: «Որքան Փաշինյանը մնաց իշխանության, այնքան մեր ինքնիշխանությունը նվազելու է։ Պետք է հռչակվի այլընտրանքային կառավարության կազմ, Հայաստանում պետք է հաստատվի երկիշխանություն, հանրությունը պետք է տեսնի, որ կա աշխատող կառավարություն, որը լուծումներ է տեսնում»,-ամփոփել է Ստեփան Դանիելյանը:

Աղբյուրը՝ tert.am