Աշխարհ

17.05.2011 13:00


Արցախի հարցում հայկական դիվանագիտությունը փոխվե՞լ է

Արցախի հարցում հայկական դիվանագիտությունը փոխվե՞լ է

Երևանում մեկնարկած «Կովկաս 2010» միջազգային գիտաժողովում, որում ներկայացվել է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակը, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, խոսելով հայ–թուրքական արձանագրությունների մասին, ասել է, որ դրանք մեռան կամ գոնե սառեցված են։

«Եթե նույնիսկ վերակենդանացման հույս կա, ապա դա կարող է արթնանալ միայն Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո»,–ասել է քաղաքագետը։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում շփման գծում լարվածության պահպանմանը, Իսկանդարյանն ասել է, թե դժվար է ասել՝ դիպուկահարների պատերազմը նոր թա՞փ է առել, թե՞ ուղղակի սկսել է նոր թափով լուսաբանվել.

«Սակայն ցավով պիտի նշեմ, որ այն հաստատ շարունակվելու է։ ԼՂ հարցի կարգավորման առնչությամբ շոշափելի փոփոխություններ չեն եղել։ Եռակողմ հանդիպումները շարունակվում են. հանդիպում են նախագահները, արտգործնախարարները, հետո վերադառնում են Ադրբեջան, շարունակում իրենց հոխորտանքները և շփման գծում կրակոցները»։

Ըստ քաղաքագետի՝ փոփոխություն կա հայկական դիվանագիտության մեջ. «Եթե դեռ 3-4 տարի առաջ հնչում էին արտահայտություններ՝ երբեք ոչ մի միլիմետր հող չենք տա, Ղարաբաղը միայն ԼՂԻՄ-ը չէ, այլ բոլոր ազատագրված տարածքները, ապա վերջին երկու տարիներին արդեն լուրջ քաղաքական գործիչների մակարդակով է հնչում զիջումների մասին։ Սա ցույց է տալիս դինամիկա»,- նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը